Artsakhpress

Հասարակական

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) ծննդյան օրն է

Ծնվել է 1965թ. փետրվարի 13-ին Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) ծննդյան օրն է

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԹուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ողջ գերդաստանը (ընդհանուր թվով` 27 ընտանիք), տեղափոխվել էր Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը։ Գագիկի մի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը, իսկ մյուս պապը, մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին, հասել է մինչև Բեռլին՝ Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը։
Խիզախությունն ու արիությունը հատուկ էին Գագիկին արդեն պատանեկության տարիներին։ Զբաղվում էր բռնցքամարտով նախ Պատանի բռնցքամարտիկների դպրոցում, այնուհետև` Դինամո մարզական ընկերությունում: Ստացել է սպորտի վարպետի կոչում, բազմաթիվ անգամներ դարձել տարբեր մրցույթների հաղթող։
1984թ. մեկնում է ծառայության խորհրդային բանակ, որտեղ ծառայությունն անցնելուց հետո վերադառնում է Հայաստան և անմիջապես միանում եղբայրներին՝ Արայիկին և Բագրատին, ովքեր մասնակցում էին Արցախյան շարժմանը։ Արայիկը իր մարտական մկրտությունը ստացել էր Սովետաշենում, իսկ Բագրատը հիմնականում զբաղված էր հայկական ֆիդայական խմբերի համար զենք հայթայթելով։
1990թ. ապրիլին Արայիկն իր ընկերների հետ միասին տիրանում է Կապանում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին։ Խորհրդային զորքերը հետախուզություն են սկսում և շրջափակում են Արայիկին և նրա ընկերներին, ովքեր փակվում են Խուստուփի ծերպերում: Գագիկը շտապ օգնության մեքենայով ներխուժում է շրջան, շրջափակումից ազատում եղբորը, ընկերներին և զենքը։

Գագիկն ու իր եղբայրներըը մասնակցում են հայ-ադրբեջանական ճակատում ընթացող պարտիզանական պատերազմին։ 1992թ. Գագիկն ընդգրկվում է «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատում, մասնակցում Գորիսի, Սիսիանի և այլ բնակավայրերի պաշտպանությանը: Մասնակցում է նաև Լաչինի (այժմ՝ Բերձոր) գրոհին, Ղուբաթլի և Ֆիզուլիի (ներկայիս՝ Քաշաթաղի շրջան) մոտ մղված մարտերին, հասնում մինչև Քարվաճառ։
Գագիկը հավատում էր նախաքրիստոնեական հայկական հեթանոսությանը, որի համար էլ ստանում է «Հեթանոս» մականունը։
1994թ. փետրվարի 13-ին՝ իր ծննդյան օրը, Գագիկը տուն է գնում։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը, սակայն չի կարողանում հեռու մնալ մարտական գործողություններից և հաջորդ օրն իսկ վերադառնում է ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի լեռնանցքի դիրքերից մեկը:
1994թ. մարտի 13-ին ադրբեջանցիները զանգվածային գրոհ են սկսում, սակայն չեն կարողանում ճեղքել պաշտպանությունը և ծանր կորուստներ կրելով՝ մարտի 14-ի առավոտյան հետ են քաշվում։
Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները: Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիները նոր հարձակում են նախաձեռնում։ Թեժ կռիվներում նրանց հաջողվում է գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Հեթանոս Գագոն` վիրավոր, վերջանում էր ռազմամթերքը: Գագիկը հրամայում է իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեն շրջափակումից, իսկ ինքը` վիրավոր ոտքով, մնում է դիրքերում և միայն մեկ գնդացիրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը: Ադրբեջանցիները գրոհում են, սակայն Գագոն շարունակում է պաշտպանվել: Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ է անցնում՝ ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ:
Չդիմանալով թշնամին դադար է առնում։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում է մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը: Ադրբեջանցիները գործի են դնում իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր: Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվում է ու թողնում գնդացիրը: Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկում է նրան հանձնվել։ Գագիկը շարունակում է կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Ուժասպառ ընկնում է, և դիմադրությունը դադարում է։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտենում են խրամատներին։ Չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Հակառակորդի հրամանատարը որոշում է տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջում է ընկած Գագոյին։
Ընդմանենը մեկ ակնթարթ Գագոն բացում է աչքերը և քաշում նռնակի օղը։ Հեթանոս Գագոն զոհվում է` իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ են գրավում երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած գտնում են նաև Գագիկին։ Հարգելով Գագոյի խիզախությունը` թշնամին նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։
1995թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
1999թ. Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Գագիկ Ստեփանյանի անվան:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search