Artsakhpress

Հասարակական

Կարդինալ Դոմինիկ Դուկան մեծ ակնածանք է տածում հայ ժողովրդի մշակութային հարստության և հոգևոր ժառանգության նկատմամբ

Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը փետրվարի 12-ին քաղաքավարության այց է կատարել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկային (Dominik Duka)։

Կարդինալ Դոմինիկ Դուկան մեծ ակնածանք է տածում հայ ժողովրդի մշակութային հարստության և հոգևոր ժառանգության նկատմամբ

Կարդինալ Դոմինիկ Դուկան մեծ ակնածանք է տածում հայ ժողովրդի մշակութային հարստության և հոգևոր ժառանգության նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կարդինալ Դուկան շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ իր առաքելությունը Չեխիայի Հանրապետությունում սկսելու առթիվ և հաջողություններ մաղթել գործունեության մեջ։ Նա մեծ ակնածանքով է խոսել նաև հայ ժողովրդի մշակութային հարստության և հոգևոր ժառանգության մասին։
Դեսպան Հովակիմյանն իր հերթին երախտիքի խոսքեր է ուղղել կարդինալին՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքի՝ մասնավորապես, հայ համայնքին Պրահայի կենտրոնում եկեղեցի տրամադրելու, Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր մեծ ավանդի համար։
Հանդիպման ավարտին դեսպան Հովակիմյանը գրառում է կատարել Առաջնորդարանի պատվավոր հյուրերի մատյանում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search