Artsakhpress

Միջազգային

Հավայան կղզիներում առաջին անգամ ձյուն է դրել 1890 մետր բարձրության վրա

Հավայան Մաուի կղզում գտնվող ազգային պարկում՝ 1890 մետր բարձրության վրա, առաջին անգամ ձյուն է տեղացել՝ ուղեկցվելով ուժեղ քամիներով:

Հավայան կղզիներում առաջին անգամ ձյուն է դրել 1890 մետր բարձրության վրա

Հավայան կղզիներում առաջին անգամ ձյուն է դրել 1890 մետր բարձրության վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է CNN-ը, 1890 մետր բարձրությունը կարող է լինել ամենացածրադիր վայրը, որտեղ Հավայներում ձյան ծածկույթ է առաջացել:
«Պոլիպոլի» ազգային պարկից տեղեկացրել են ձյան տեղումների մասին 1890 մետր բարձրություններում: Պարկի ներկայացուցչի խոսքով՝ ձյան ծածկույթի հաստությունը գերազանցել է մեկ մետրը:
Օրեր առաջ հաղորդվում էր, որ Սիեթլ քաղաքում գրանցվել են վերջին 70 տարում ձյան ամենաուժեղ տեղումները:
Հավայան կղզիներում առաջին անգամ 90 սմ հաստությամբ ձյուն էր դրել 2016-ին, սակայն այն ժամանակ ձյան ծածկույթը ձևավորվել էր 4000 մետր բարձրությամբ լեռնագագաթներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search