Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում շարունակում են հետապնդել քրդամետ կուսակցության անդամներին

Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումները քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԱՇԿ-HDP) անդամների և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ։

Թուրքիայում շարունակում են հետապնդել քրդամետ կուսակցության անդամներին

Թուրքիայում շարունակում են հետապնդել քրդամետ կուսակցության անդամներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Փետրվարի 13-ին բերման են ենթարկվել մեծ թվով քաղաքական գործիչներ և լրագրողներ, որոնց շարքերում են եղել HDP-ի Ստամբուլի  Ումրանիյե շրջանի գրասենյակի համանախագահ Դամլա Սավջըն, ինչպես նաև Թուրքիայում գործող «Mezopotamya»  լրատվական գործակալության նախկին թղթակից  Մելիքե Ջեյհանը։ Առայժմ հայտնի չէ, թե որն է նրանց բերման ենթարկելու պատճառը, փոխանցում է ermenihaber-ը:

Թեմայի շուրջ խոսել է HDP-ի Քոջաելի նահանգի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերողլուն։

«Ես քննադատում եմ այս ձերբակալությունները։ Ինչ է նշանակում առավոտ կանուխ ներխուժել տուն և մարդկանց բերման ենթարկել։ Եթե ինչ-որ բան կար, կարող էին հրավիրել ոստիկանություն։ Կամայական գործողությունները հարիր չեն իրավական երկրին»,-ասել է պատգամավորը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Search