Artsakhpress

Հասարակական

Արցախում և Հայաստանում վերջին օրերին գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում գրանցվել է 1 երկրաշարժ 3 բալ և ավել ուժգնությամբ:

Արցախում և Հայաստանում վերջին օրերին գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

Արցախում և Հայաստանում  վերջին օրերին գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով, փետրվարի 6-ին ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 15 կմ հյուսիս, գրանցվել է երկրաշարժ 2-3 բալ ուժգնությամբ։
Ծառայության տվյալներով, նշված ժամանակահատվածում մեր տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ: Մասնավորապես, փետրվարի 5-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք, 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավ քաղաքից 16 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։ Փետրվարի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, գրանցվել են 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ և Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ։
Փետրվարի 8-ին երկրաշարժեր են գրանցվել Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 16 կմ արևմուտք, գրանցվել է  2-3 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 32 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ և Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
Փետրվարի 10-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ։
Փետրվարի 11-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ և Թուրքիայում՝ Պատնոս քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։
Ծառայությունը տեղեկացնում է, որ տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր մեկ երկրաշարժ, որի հետևանքով կան վիրավորներ: Այն տեղի է ունեցել փետրվարի 10-ին հարավային Իրանի տարածքում, Բենդեր Աբաս քաղաքից 64 կմ դեպի արևմուտք և ունեցել է 5.1 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցման հետևանքով վիրավորվել է 3 մարդ, վնասվել ավելի քան 15 բնակելի տուն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Search