Artsakhpress

Հասարակական

Շրջանային բուժհաստատություններ ուղեգրվող բժիշկ-մասնագետները կօգտվեն արտոնություններից. ոլորտի պատասխանատու

ԱՀ կառավարության որոշման համաձայն՝ ընթացիկ տարվանից Արցախում արդեն գործում է պետական պատվերի շրջանակներում ուսումն առած և ԱՀ շրջանային բժշկական հաստատություն ուղեգրվող բժիշկ-մասնագետին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր կարգը:

Շրջանային բուժհաստատություններ ուղեգրվող բժիշկ-մասնագետները կօգտվեն արտոնություններից. ոլորտի պատասխանատու

Շրջանային բուժհաստատություններ ուղեգրվող բժիշկ-մասնագետները  կօգտվեն    արտոնություններից. ոլորտի  պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    ԱՀ  առողջապահության  նախարարության     աշխտակազմի   իրավաբանական  և    լիցենզավորման   բաժնի  վարիչ  Լուսինե   Հովհաննիսյանն  ասել է, որ  նոր  կարգի  համաձայն՝   բժիշկ-մասնագետի  հաստատություն  ուղեգրումը  նախարարության  առաջարկությամբ  նրա  բնակության  վայրից  դուրս  կամ  բնակության  վայրում   աշխատանքի  ընդունվելն  է: Բժիշկ-մասնագետը  նախարարության  կողմից  կարող  է   ուղեգրվել  հաստատություն  աշխատանքի՝  որպես   հիմնական   կամ  համատեղությամբ  աշխատող:
 «Բուժհաստատություն  ուղեգրվող    բժիշկ-մասնագետին   յուրաքանչյուր  ամիս  տրվում  է  ֆինանսական  աջակցություն՝  իր   բնակության  վայրում  տվյալ   ամսվա  համար  հաշվարկված  հիմնական  աշխատավարձի  30 %-ի  չափով, իսկ  բնակության  վայրից   30  և ավելի   կմ  հեռավորությամբ  այլ  բնակավայր ուղեգրվող  բժիշկ-մասնագետին՝  աշխատավարձի  50  %-ի  չափով: Որոշման  համաձայն՝ աշխատանքի վայրում    բնակելի  տարածություն  չունեցող  բժիշկներին  տրվում  է  նաև  բնակվարձ՝  Ստեփանակերտ  քաղաքում  40  հազար  դրամ, շրջկենտրոններում՝  25  հազար, իսկ  այլ  բնակավայրերում՝  20 հազար: Ֆինանսական   աջակցության   ցուցաբերման   ժամկետը  մինչև  տաս  տարի  է:   Եթե այլ  բնակավայր  ուղեգրվող բժիշկ-մասնագետները  ամուսիններ են, ապա  նրանցից  մեկին  է  միայն  տրվում  բնակվարձ, իսկ   մյուս  արտոնություններից  երկուսն  էլ   օգտվում  են: ՀՀ-ից  տեղափոխված՝  նախկինում  ֆինանսական  աջակցություն  ստացող  ԱՀ  Քաշաթաղի,  Հադրութի  և  Մարտակերտի  շրջաններ  ուղեգրված   բարձրագույն  բժշկական  և  հետբուհական  մասնագիտական  կրթություն  ստացած  բժիշկները  կարող  են  օգտվել ֆինանսական  աջակցությունից մինչև   50   %-ի  չափով՝  բացառությամբ  թոշակառուների: Նոր  կարգի  դրույթները   չի  վերաբերում  Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի և Շուշիի  շրջանների  բժշկական   հաստատություններ  ուղեգրվող   բժիշկ-մասնագետներին»,- մանրամասնել է  Լ.  Հովհաննիսյանը՝    ընդգծելով, որ  հին  որոշման  համաձայն՝  բժիշկ-մասնագետների  ուղեգրման  ֆինանսական հարցերը    և   ժամկետները  որոշում  էր   առողջապահության  նախարարը, իսկ  նոր  կարգի  համաձայն՝  ԱՀ  կառավարությունը  սահմանել  է   վերոնշյալ   հստակ  կարգերը:
Նա   նաև  նշել է, որ  բուժհաստատություն   ուղեգրվելու  ցանկություն  ունեցող  բժիշկ-մասնագետները  կարող  են  գրավոր  դիմել  ԱՀ  առողջապահության   նախարարություն՝  ներկայացնելով  անձնագրի, մասնագիտական  կրթության    մասին  վկայող  փաստաթղթի (դիպլոմ) և  աշխատանքային  գրքույկի   պատճենները:
Ըստ մեր զրուցակցի՝  ներկայումս բժիշկ-մասնագետների կարիք  է զգացվում  Քաշաթաղի  շրջանում, Հադրութում, Մարտունիում, Մարտակերտում  և  Քարվաճառում:
«Այս  տարվա  ամռանն  կունենանք   Երևանի  պետական  բժշկական  համալսարանի յոթ շրջանավարտ, ովքեր  աշխատելու  նպատակով կուղեգրվեն  շրջաններ: Այս  ծրագրում ընդգրկված են  18  բժիշկ-մասնագետ»,-ավելացրել  է  Լ.  Հովհաննիսյանը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search