Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում:
Նախագահ Սահակյանը ռազմական և քաղաքական գործիչների հետ աշխատանքային շրջայցեր է իրականացրել զորամասերում և առաջնագծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայություից:
Գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի` մարտական հերթապահություն կրող գումարտակներից մեկը, որն իդեպ նախորդ տարվա արդյունքներով դասվել է լավագույնների շարքին, այսուհետ կտեղակայվի կապիտալ վերանորոգված և արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող զորանոցում: Հանրապետության նախագահը շրջել է նորաբաց շինության տարածքում, գնահատել կատարված աշխատանքների որակը: Բակո Սահակյանը, այնուհետև այցելել է Մեխակավանի զինավան, հանդիպել սպայական ընտանիքների անդամներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին