Եվրոպական միությունը կիսում է ԱՄՆ-ի կարծիքն այն մասին, որ Իրանը ներկայում բացասական դեր է խաղում Մերձավոր Արեւելքում, սակայն կան որոշակի տարաձայնություններ այն հարցում, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն։
ԵՄ-ն կիսում է Իրանի մասին ԱՄՆ-ի կարծիքը․ Լեհաստանի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը՝ հայտնում է News.am-ն։
Նրա խոսքերով, բանավեճերի ընթացքում պարզվել է, որ «ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը ընդհանուր կարծիք ունեն Մերձավոր Արեւելքում իրավիճակի եւ Իրանի բացասական դերի մասին»։ Նա հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի մերձավորարեւելյան խաղաղ գործընթացին։