Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Արման Միքայելյանը Կասպյան գավաթի խաղարկության առաջատարներից են:
Գրիգորյանը և Միքայելյանը շախմատի Կասպյան գավաթի խաղարկության առաջատարներից են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցաշարի 3-րդ տուրում Կարեն Գրիգորյանը և Արման Միքայելյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Գրիգոր Դիլանյանը պարտություն կրեց: Անհաջող ելույթ ունեցան նաև Վահե Դանիելյանը և Հայկ Երիցյանը:
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարներից Կարեն Գրիգորյանը և Արման Միքայելյանը ունեն 2,5-ական միավոր: