Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և մյուս եվրոպական երկրներին «ընդունել» և դատարանին հանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 800 զինյալներին, որոնք, ինչպես հաղորդվում է, գերեվարվել են Սիրիայում ամերիկյան զինվորականների և դաշնակիցների կողմից:
Թրամփը կոչ է անում եվրոպացի գործընկերներին «ընդունել» ԻՊ զինյալներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես Թրամփը գրել է Թվիթերում՝ հակառակ դեպքում ամերիկացիները ստիպված կլինեն ազատ արձակել նրանց, իսկ նրանք կարող են ԵՄ-ի երկրներ վերադառնալ ինչպես ազատ մարդիկ և հետգայում էլ շարունակել ահաբեկչական գործունեությունը, գրում է azatutyun.am լրատվական կայքը: