ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վրդովված քաղաքացիները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը: Բողոքի ցույցերի պատճառը կառավարության ղեկավարի՝ Ալբանիայի մայրաքաղաքի շրջակայքում արագընթաց մայրուղի կառուցելու պլաններն են, որոնց պատճառով ապամոնտաժման վտանգի տակ են հայտնվել բազմաթիվ տներ, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Երկրի ընդդիմությունը պնդում է, որ ավտոմայրուղու շինարարությունը կոռուպցիոն ռիսկեր և սխեմաներ է պարունակում: Ալբանացիների կասկածներն ու ճնշումները ստիպել են երկրի տրանսպորտի նախարարին հրաժարական տալ: