Artsakhpress

Տնտեսական

Աշխարհում գործազրկությունը նվազել է

Աշխարhում 2018 թվականին գործազրկության մակարդակը նվազել է, բայց միլիոնավոր մարդկանց աշխատանքային պայմանները դեռ չեն հասել ցանկալիի։

Աշխարհում գործազրկությունը նվազել է

Աշխարհում գործազրկությունը նվազել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հաղորդում է panorama.am-ն: Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, նախորդ տարի աշխարհում 3,3 միլիարդ մարդ ունեցել է աշխատանք։ Բայց նրանց մեծ մասը ստացել են ցածր աշխատավարձ և աշխատել են ծանր պայմաններում։

«Զբաղվածությունը  դեռևս արժանապատիվ կյանքի երաշխիք չէ։ Աշխարհում 700 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ կամ նույնիսկ չքավոր է, չնայած նրան, որ ունի աշխատանք»,- ասել է ԱՀԿ ներկայացուիչ Դամյան Գրիմշոուն։

ԱՀԿ-ն ստեղծված իրավիճակը համարում է «արժանապատիվ աշխատանքի դեֆիցիտ»  և զգուշացնում, որ շատ երկրներում, ամենայն հավանականությամբ, չեն կարող մինչև  2030 թ. հասնել կայուն զարգացման 8-րդ նպատակին։

«8-րդ  համարի նպատակը ոչ միայն համընդհանուր զբաղվածությունն է, նաև զբաղվածության որակը։ Հավասարությունն ու արժանապատիվ աշխատանքը կայուն զարգացման երկու հիմնական գործոններ են»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենի տեղակալը։

ԱՀԿ-ն նշում է, որ աշխատաշուկայում գենդերային հավասարության հարցում գրեթե առաջընթաց չի արձանագրվել։ Կանանց ընդամենը 48 տոկոսն է աշխատում։ Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 75 տոկոս։ Երիտասարդության 20 տոկոսը չի աշխատում և չի սովորում։

Զեկույցում նշվում է, որ ինչպես նախկինում, այժմ էլ ոչ ֆորմալ (թաքնված) զբաղվածությունը բավականին բարձր մակարդակի վրա է. 2 միլիոն մարդ (աշխատողների շուրջ 61 տոկոսը) աշխատում է ոչ ֆորմալ հատվածում։

Եվրոպայում վերջին տասնամյակում գործազրկության մակարդակը նվազել է, և կշարունակի նվազել մինչև 2020 թվականը։ Արևելյան Եվրոպայի երկրներում առաջիկա երկու տարիների ընթացքում գործազուրկների թիվը որոշ չափով կկրճատվի, սակայն, միաժամանակ, զգալիորեն կնվազի աշխատունակ բնակչության թիվը: Այսպիսով, միտումը կշարունակվի՝ գործազրկության մակարդակը կնվազի: Կենտրոնական Ասիայի երկրներում հիմնական խնդիրը մնում է տնտեսության ոչ ֆորմալ հատվածում զբաղվածությունը. այս ցուցանիշը կազմում է մոտ 43 տոկոս:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Search