Artsakhpress

Մշակույթ

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում մայիսի 11-ին մեծ շուքով կկազմակերպվի արցախյան ժենգյալով հացի երկրորդ փառատոնը՝ նվիրված մայիսյան եռատոնին:

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հաթերքում  կկազմակերպվի   ժենգյալով   հացի  երկրորդ    փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել  է  փառատոնի  կազմակերպիչ  Սամվել  Միրզախանյանը:

Նրա  խոսքով՝   արցախյան խոհանոցի այցեքարտը համարվող հետաքրքիր ուտեստի փառատոնին յուրահատուկ ձևով  ավելի քան  70   տաղավարներում  կներկայանացվի  ազգային խոհանոցը՝ իր հարուստ և համեղ ճաշացանկով։ Միջոցառմանն  իրենց  մասնակցությունն  են  բերելու  նաև  տեղական  և հայաստանյան  արտադրող  ընկերություններ:

Ս.  Միրզախանյանը  նշել է  նաև,  որ  փառատոնը  կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, երգ ու պարով, հետաքրքիր խաղերով, մրցույթներով և, իհարկե, անակնկալներով։

«Միջոցառման  նպատակն  է ոչ  նյութական   մշակութային  ժառանգության  տարածումը, համայնքային  կյանքի  աշխուժացումը, էկոտուրիզմի   զարգացումը, ինչո՞ւ   չէ,  նաև   զբոսաշրջութան խթանումը»,-ասել է  Ս.  Միրզախանյանը  և  ավելացրել, որ   նախորդ  տարվա  համեմատ,  այս  տարվա   փառատոնի  ծրագիրը  լինելու  է  ավելի  հետաքրքիր  ու  բովանդակալից:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

ՊԲ մարտական դիրքում ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 88.7 մլն դրամ. Ֆիննախ

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Ադրբեջանի ԶՈւ-ն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել

Search