ԵՄ խորհուրդը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստաթուղթ, որով խոստանում է պայքարել այս ոլորտում չարաշահումների դեմ, որտեղ էլ որ այն լինի: ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Կամերունում, Մյանմարում, Պակիստանում ու Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների մշտական դարձած դեպքերի կապակցությամբ: