Artsakhpress

Վերլուծական

Արցախի Հանրապետության հռչակումը և նախապատմությունը

Արցախյան Շարժման 31-րդ տարեդարձի առթիվ Արցախի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը հոդվածաշար է սկսում Արցախպրեսում, որտեղ կներկայացնի 1991-94թթ.-ի Արցախի ներքաղաքական կյանքի զարգացումները՝ նոր սերնդի համար բացահայտելով հետաքրքիր փաստեր և դրվագներ:

Արցախի Հանրապետության հռչակումը և նախապատմությունը

Արցախի Հանրապետության հռչակումը և նախապատմությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեղինակի առաջին գիտավերլուծական հոդվածը, որը վերաբերում է Արցախի Հանրապետության հռչակմանը և դրա նախապատմությանը, ընթերցողի դատին ենք ներկայացնում Հանրապետության վերածննդի օրվա առթիվ:

«Լեռնային Ղարաբաղը, (պատմական Արցախ նահանգի մի հատվածը), լինելով պատմական Հայաստանի անբաժանելի մաս, խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921 թ. ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի հուլիսի 5-ի ապօրինի որոշումով բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին: Այնուհետեւ, 1923 թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի Կենտգործկոմը ընդունեց հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմավորման մասին»: Սակայն նորաստեղծ մարզի սահմանների մեջ չընդգրկվեցին հարթավայրային Ղարաբաղի մեծ մասն ու արեւմտյան լեռնային շրջանները (ներկայումս ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից ազատագրված տարածքները):

Ադրբեջանի կողմից տասնամյակներ ի վեր կիրառված հակահայկական քաղաքականությունը, հայ բնակչության մարդկային եւ ազգային արժանապատվության ոտնահարումը ստեղծեց ծայրահեղ լարված իրավիճակ: 1985 թ. հետո գորբաչովյան` այսպես կոչված «վերակառուցման» քաղաքականությունը ԼՂ-ի հայությանը հնարավորություն ընձեռեց կրկին հանդես գալ իր ոտնահարված իրավունքների պաշտպանությամբ եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը վերամիավորելու պահանջով:

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին: Սակայն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն 1988 թ. փետրվարի 21-ին ընդունեց ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքներին հակասող որոշում, որով Ղարաբաղյան շարժումը որակվեց որպես «ծայրահեղական» եւ «նացիոնալիստական», ինչպես նաեւ` փորձ արվեց հիմնահարցի քաղաքական լուծումը փոխարինել տարբեր միջոցառումներով, ինչն էլ հարուցեց մարզի բնակչության խիստ դժգոհությունը:

Անտեսելով հայ բնակչության ինքնորոշման իրավունքը եւ նրա պահանջի իրավաքաղաքական հիմնավորվածությունը` Ադրբեջանը Մոսկվայի հովանավորությամբ նորից նախընտրեց հարցի կարգավորման, ավելի ճիշտ` մեռցման ոչ քաղաքակիրթ մեթոդները` կազմակերպելով էթնիկական զտումների գործընթաց: Սա արդեն քաղաքական ահաբեկչություն էր արցախահայության եւ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ: Խորհրդային զորքերի օգնությամբ հրկիզվեցին ու ավերվեցին մի շարք հայկական բնակավայրեր: Ողջ Ադրբեջանի տարածքում սկսվեց զանգվածային մարդաորս հայ բնակչության հանդեպ, կարծես կրկնվում էին 1915 թ. իրադարձությունները` ամենուրեք տեղահանված հայ բնակչություն եւ անմեղ զոհեր: Այդ իրավիճակը պահպանվեց մինչեւ 1991 թվականը, երբ նշմարվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության լուծարման հեռանկարը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեւավորվեց ԽՍՀՄ-ի լուծարման գործընթացում, ԽՍՀՄ պետական կառույցում ներառնված ազգայինպետական կազմավորման` ԼՂԻՄ-ի եւ հայաբնակ Շահումյանի շրջանի հիմքի վրա։ Հաշվի առնելով Հայաստանի հետ վերամիավորման պահանջի բավարարման անհնարինությունը ԽՍՀՄ-ում ու միջազգային որոշ կազմակերպություններում, ինչպես նաեւ դրանց կողմից խնդիրը որպես Հայաստանի` Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություն դիտելը, ինչը կարող էր անկասելի դարձնել ադրբեջանա-հայկական պատերազմը, ԼՂ իշխանությունները ընտրեցին մարտավարության միակ ճիշտ` փոխզիջումային տարբերակը՝ սեպտեմբերի 2-ին ընդունելով ԼՂՀ հայտարարելու մասին Հռչակագիր։ Դրանով ԼՂ-ն, մի կողմից` իրեն հայտարարեց Ադրբեջանից դուրս, մյուս կողմից` հրաժարվեց Հայաստանի հետ վերամիավորումից։ Այդ պահից փոխվեց Արցախյան շարժման բնույթը, եւ այն ընդունեց անկախ պետականություն կերտելու շեշտված ուղղորդում։ Այսպիսով` ԽՍՀՄ-ի լուծարման հանգամանքներում նախկին Ադր. ԽՍՀ-ի տարածքում կազմավորվեցին երկու անկախ պետություններ. մեկը` ԼՂՀ-ն, մյուսը` Ադրբեջանի Հանրապետությունը»: Շարունակելի:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search