Artsakhpress

Հասարակական

Արհեստական ինտելեկտը կօգնի քաղցկեղային հիվանդությունների ժամանակ մետաստազներ գտնել

UNIM ռուսական ընկերությունը նեյրոցանց է մշակել, որը կօգնի հայտնաբերել քաղցկեղով հիվանդների մետաստազները :

Արհեստական ինտելեկտը կօգնի քաղցկեղային հիվանդությունների ժամանակ մետաստազներ գտնել

Արհեստական ինտելեկտը կօգնի քաղցկեղային հիվանդությունների ժամանակ մետաստազներ գտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մշակումը բժշկին կօգնի շատ ժամանակ խնայել: Նեյրոցանցն օգտագործելով՝ բժիշկը կարող է ընդամենը10 վայրկյանում նմուշում մետաստազների նմանվող գոյացությունների  առկայության եւ նրանց տեղակայման վերաբերյալ տվյալներ ստանալ: Առանց նեյրոցանցի դա սովորաբար կես ժամից քիչ ժամանակ է տեւում: Նեյրոցանցը ստեղծվել է ավելի քան 60 տերաբայթ դիագնոստիկ տվյալների վերլուծության հիմքի վրա, իսկ նրան «ուսուցանելու» համար մասնակցել են տասնյակ բժիշկ-պաթոմորֆոլոգներ: Նեյրոցանցն ընկերության սեփական լաբորատորիայում  արդեն օգտագործվում է թեստային ռեժիմում: Այս ընթացքում դրա միջոցով հասցրել են գնահատել ուռուցքային հիվանդություններով 600 պացիենտների տվյալները, հայտնում է News.am-ը:
«Նեյրոցանցերը գիստոլոգիան բոլորովին նոր մակարդակի են հասցնում: Արդեն առաջիկա մի քանի տարիներին մենք կտենենք ուռուսցքային դիագնոստիկայի ճշգրտության եւ ապացուցման նոր մակարդակ: Բժիշկը նոր հուսալի օգնական կունենա, որը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի համար ծախսվող ժամանակը եւ կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը», —ասել է UNIM-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ռեմեզը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտում մեկնարկել է «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը (լուսանկարներ)

Search