Artsakhpress

Մշակույթ

Ճարտարում տեղի է ունեցել սկսնակ բանաստեղծի «Ճերմակ կարոտ» գրքի շնորհանդեսը

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում կայացել է ճարտարցի 16-ամյա Վովա Արզումանյանի «Ճերմակ կարոտ» գրքի շնորհանդեսը:

Ճարտարում տեղի է ունեցել սկսնակ բանաստեղծի «Ճերմակ կարոտ» գրքի շնորհանդեսը

Ճարտարում    տեղի  է  ունեցել  սկսնակ  բանաստեղծի  «Ճերմակ  կարոտ»  գրքի   շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վովա  Արզումանյանն  ասել  է, որ  գիրքը  նվիրված  է  իր  տատիկի՝ վաստակաշատ  բժշկուհի Խալիսա  Արզումանյանի  վառ  հիշատակին: Գրքի հրատարակմանն  աջակցել  է  համաքաղաքացի  Արթուր  Խաչատրյանը, իսկ  խմբագիրը  Արցախի  պետական  համալսարանի   գրականության  դասախոս  Սիլվա  Խաչատրյանն  է:
Նա  նշել  է, որ  ինքն սկսել  է   ստեղծագործել   4-րդ  դասարանից, բայց  գրքում  տեղ  գտած  բանաստեղծությունների  մեծ  մասը   գրել  է   2018  թվականին: 
«Իմ  բանաստեղծությունների  մեծ  մասում   ներկայացնում   եմ   տատիկիս  ու   նրա    հայրենանվեր  գործունեությունը: Ունեմ  նաև  հայրենասիրական   և    սիրային   ստեղծագործություններ»,-մասնավորապես  ասել է  սկսնակ   բանաստեղծը  և  նշել, որ   շարունակելու  է  իր  ստեղծագործական    գործունեությունը:
Միջոցառմանը     ելույթով  հանդես  է  եկել   մարզամշակութային   պալատի   տնօրեն  Իրինա  Առաքելյանը, իսկ   Վ.  Արզումանյանի    դասընկերներն  էլ  ընթերցել  են   բանաստեղծություններ:
Վերջում տեղի է ունեցել  «Ճերմակ  կարոտ» գրքի գինեձոնի արարողություն, որն  իրականացվել  է   Վ.  Արզումանյանի  և  վաստակաշատ  ուսուցիչ  Բաբկեն   Սաֆարյանի   կողմից:
Գրքի  շնորհանդեսին  ներկա  էին    Ճարտարի  քաղաքապետ  Արթուր   Աղաբեկյանը, համաքաղաքացիներ, հարազատներ  և այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search