Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 31-ամյակին (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախյան շարժման 31-ամյակին նվիրված տոնական համերգ:

Ստեփանակերտում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 31-ամյակին (լուսանկարներ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 31-ամյակին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ այսօր մեր պատմության ամենաշրջադարձային օրերից մեկն է, քանի որ փետրվարի 20-ը ոչ միայն պարզապես օր է, երբ ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանն ընդունեց այդ պատմական որոշումը, այլև այնպիսի օր, որը շրջադարձային եղավ արցախահայության ինքնությունը պահպանելու համար:
«Ինքնության և հայրենիքի պահպանման վտանգ կար, և արցախցին դա միշտ էլ զգացել է՝ սկսած խորհրդային բռնապետության տարիներից: Սակայն հենց այդ ժամանակ արցախցին կարողացավ իր մեջ թոթափել այդ ամենը և բռունցք բարձրացնել պատմական անարդարության դեմ: Արցախյան շարժման 31-ամյակին կարող ենք նշել, որ մեր նպատակին հասել ենք այնքանով, որ ունենք երկու անկախ պետականություն: Սակայն, կարծում եմ, անելիքներ դեռևս կան, պետք է հասնել վերջնական միավորման, և այդ միավորումը վերաբերում է ոչ միայն Արցախի ու Հայաստանի Հանրապետություններին, այլև այն կորուսյալ հայրենիքին, որ մենք ունեինք: Մեր ժողովուրդը հատկապես 20-րդ դարասկզբին հայրենազրկվեց, իսկ այդ պատմական անարդարությունը վաղ թե ուշ պետք է վերականգնվի, և միայն այդ ժամանակ մենք կունենանք մեր երազած անկախ, ազատ ու միացյալ Հայաստանը»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:
Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվել է տոնական համերգով, որին ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտում մեկնարկել է «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը (լուսանկարներ)

Search