Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի մրցակիցները որոշել են միավորվել նրա դեմ՝ երկրում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու և աջակողմյան իշխանությունների գործունեությանը վերջ դնելու նպատակով:
Իսրայելում ընտրությունների շեմին Նեթանյահուի մրցակիցները միավորվել են նրա դեմ
ՍՏԵՓ ԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է tert.am-ը:
Կենտրոնամետ «Իսրայելի կայունություն» և «Ապագա կա» կուսակցությունները թեկնածուների միասնական ցուցակ կկազմեն, իսկ դրանց առաջնորդները՝ գլխավոր շտաբի նախկին պետ Բեննի Գանցը և ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդը, հաջողության դեպքում հերթով կկառավարեն երկիրը:
Ավելի վաղ դաշինքին միացել էին նաև պաշտպանության նախկին նախարար Մոշե Յաալոնը և գլխավոր շտաբի նախկին պետերից Գաբի Աշկենազին:
Ավելի վաղ անցկացված հարցումները ցույց են տվել, որ Գանցի ու Լապիդի ընդհանուր ցուցակն ապրիլի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կարող է ստացած մանդատների առումով գերազանցել «Համախմբում» («Լիկուդ») կուսակցությանը, որի առաջնորդ Բինյամին Նեթանյահուն արդեն 5-րդ անգամ է հավակնում վարչապետի պաշտոնին: