Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները պատրաստվում են ներել քաղաքացիների մոտ 100 մլն դոլարի պարտքերը։
ԱՄԷ իշխանությունները կներեն քաղաքացիների 100 մլն դոլար պարտքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Gulfnews գործակալությունը։ Ներված պարտքի ընդհանուր գումարը կկազմի 361 մլն դիրհամ ($98 մլն)։
Պարտքերից կազատվեն դժվարությունների մեջ հայտնված ավելի քան 3000 վարկառուներ։
Նշվում է, որ այդ միջոցառումն ուղղված է քաղաքացիների կենսապայմանների ապահովմանն ու նրանց ընտանիքների ֆինանսական կայունության ամրապնդմանը։