Մենք վրդովված ենք Բաքվի երթին ռուսաստանցի խորհրդարանականների մասնակցությունից, որն ակնհայտ հակահայկական բնույթ է կրում եւ օգտագործվում է տարածաշրջանում վստահությունը խափանելու նպատակով:
Բաքվում երթին ռուսաստանցի պատգամավորների մասնակցությունը կրում է ակնհայտ հակահայկական բնույթ. ՌԴ-ում Հայաստանի դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Վարդան Տողանյանը, մեկնաբանելով ռուս խորհրդարանականների մասնակցությունը Բաքվի հակահայկական երթին, փոխանցում է news.am-ը:
«Մեզ համար միանգամայն անհասկանալի են խորհրդարանականներին դրդող պատճառները, ինչի՞ն են նրանք համերաշխություն հայտնում Բաքվում եւ ի՞նչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաների, որոնք հանդիսանում են առանձին պետության պրոպագանդիստական-ագիտացիոն արշավի մասը։ Ինչպես եւ նախկինում, այսօր եւս մենք նպատակաուղղված ենք բարեկամության կամուրջներ գցելուն, անկեղծ եւ դաշնակցային հարաբերություններին եւ հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան խորհրդարանականների մասնակցությանը լավ կազմակերպված հակահայկական շարժմանը, որի նպատակը անվստահության եւ թյուրըմբռնման սերմանումն է»։