Artsakhpress

Վերլուծական

Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման ներկայիս հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները

Յուրաքանչյուր երկրի վարչատարածքային գիտական եւ պրոֆեսիոնալ մակարդակով կատարված բաժանումը հիմնական խթանն է տվյալ երկրի սոցիալ- տնտեսական, տարածքային համաչափ զարգացման, քաղաքական կառավարման, ինչպես նաեւ, ռազմաքաղաքական տեսանկյունից, անվտանգության ապահովման առումով:

Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման ներկայիս հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները

Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման ներկայիս հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պետությունների վարչատարածքային բաժանման հիմքում ընկած է տարածքի եւ բնակչության արդյունավետ կառավարման, ինչպես նաեւ՝ տնտեսության կազմակերպման սկզբունքը: Տարբեր երկրներում վարչատարածքային բաժանման սկզբունք են համարում բնականոն ձեւավորված ֆիզիկաաշխարհագրական կամ տարաբնակեցման համակարգերը եւ ըստ այդմ գծվում է տվյալ վարչական միավորի սահմանները. մեկ այլ երկրում առավելություն է տրվում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման արեալներին՝ իրենց սահմաններով, մյուսի մոտ՝ պատմա-աշխարհագրական եւ մշակութային առանձնացվող արեալը, մեկ այլ տեղ՝ տրանսպորտային հանգույցներն ու ենթակառուցվածքները: Այս բոլոր տարբերակներից լավագույնը վերոհիշյալ նախադրյալների առավելագույն համադրումն է:

Արցախի Հանրապետության պես ունիտար երկրներում ինքըստինքյան բացառված է էթնիկ կամ մշակութային տարբերակումը, իսկ մյուս բոլոր գործոնները պետք է հաշվի առնել վարչատարածքային բաժանման քաղաքականության մեջ:

Մեր պարագայում խնդիրն ավելի նուրբ է , եւ միանշանակ պետք է ցուցաբերել առանձնահատուկ քաղաքականություն՝ առանձնապես տուրք չտալով աշխարհում ընդունված տոգմատիկ եւ դասական ուսմունքներին:

Արցախի Հանրապետության տարաբնակեցման համակարգը, որն իր մեջ ներառում է այսօրվա վարչատարածքային բաժանումը, ունի խոցելի կողմեր եւ խոչընդոտ է հանդիսանում բնակչության ու տնտեսության տարածքային արդյունավետ կառավարման, հանրապետության տարածքի ամբողջական իրացման տեսանկյունուց:

Մեր երկրի պես փոքր, սակավ բնակչությամբ, անհամաչափ տարաբնակեցմամբ, միեւնուն ժամանակ, ֆիզիկաաշխարհագրական առումով, ռելիեֆային բարդ կառուցվածք ունեցող եւ դրանով պայմանավորված՝ կլիմայական բազմաշերտ գոտիականությամբ (խոսքն առավելապես վերընթաց գոտիականության մասին է ) երկրներում խիստ կարեւոր է վերը թվարկված հանգանքները՝ հաշվի առնելով վարչատարածքային բաժանման բազմավեկտոր եւ պրոֆեսիոնալ քաղաքականության կիրառումը: Հակառակ դեպքում, վտանգված է երկրի հասարակական կյանքի կազմակերպման, սոցիալական, տնտեսական զարգացման հեռանկարները:

Արցախի Հանրապետության տարաբնակեցման համակարգի մեջ ընդգծված մեկ առանձին համակարգ է իրենից ներկայացնում նախկին ԼՂԻՄ տարածքի բնակավայրերի ցանցը՝ բնակչության խիտ տեղաբաշխմամբ եւ տրանսպորտային համեմատաբար խիտ եւ միասնական ցանցով ու ենթակառուցվածքներով: Նշված տարածքի բնակչության համար, անկախ նրանից, որ այն ընդգրկում է վարչատարածքային տարբեր միավորներ, տարաբնակեցման կենտրոն է հանդիսանում մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս հանգամանքն իր մեջ ներառում է թե՛ դրական , թե՛ բացասական կողմեր:

Նշված տարածքից զատ, տարաբնակեցման առանձին համակարգ է ուրվագծվում Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձոր քաղաքի եւ հարակից մի քանի գյուղական բնակավայրերի տարածքում:

Արցախի Հանրապետության ներկայիս վարչատարածքային բաժանումը եւ դրանով պայմանավորված , ժամանակի ընթացքում ձեւավորված տարաբնակեցման համակարգն ամբողջությամբ չի կարողացել սպասարկել հանրապետության բնակչությանը: Վառ օրինակը Քաշաթաղի, Շահումյանի եւ Մարտակերտի շրջանների որոշ բնակավայրերի եւ դրանց բնակչության մասամբ ինտեգրումն է Հայաստանի Հանրապետության այն քաղաքային բնակավայրերի շուրջ ձեւավորված տարաբնակեցման համակարգերին, որոնք սահմանակից կամ մոտ հեռավորության վրա են գտնվում Արցախի վերը նշված շրջաններին: Ավելի հստակ՝եթե Քաշաթաղի շրջանի որեւէ բնակավայրի բնակչության համար ավելի հարմար եւ ձեռնտու է օգտնվել, օրինակ, ՀՀ Սյունիքի մարզի Կապան կամ Գորիս քաղաքների որեւէ սպասարկումից, նշանակում է այդ քաղաքներն ինքնըստինքյան վեր են ածվում այս բնակավայրերի համար ոչ պաշտոնական , սակայն՝ փաստացի տարաբնակեցման կենտրոնի: Նույն պատկերը Արցախի Հանրապետության Շահումյանի եւ Մարտակերտի շրջանների որոշ բնակավայրերի բնակչության մոտ է: Այս բնակավայերի բնակչության համար տարաբնակեցման կենտրոն է դառնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս կամ Մարտունի քաղաքները:

Այսինքն, Արցախի Հանրապետության շրջանների վարչական մի քանի կենտրոն , չեն կատարում փաստացի տարաբնակեցման համակարգի կենտրոնի դեր եւ զիջում են իրենց տեղն ու դերը մայրաքաղաք Ստեփանակերտին եւ Հայաստանի Հանրապետության ՝ Արցախին սահմանակից մի քանի քաղաքների: Սա բավարար փաստարկ է , որպեսզի վերոհիշյալ վարչական կենտրոնները համարենք խիստ արհեստական եւ անհարմար ֆունկցիոնալ նշանակության կենտրոններ: Վերջիններս ունեն զուտ պաշտոնական, վարչական դերակատարություն:

Այստեղ խնդիրը միանշանակ վարչատարածքային ոչ արդյուանավետ բաժանման եւ անկախ դրանից ձեւավորված փաստացի տարաբնակեցման համակարգի անհամատեղելիությունն է: Այսինքն՝ վարչատարածքային միավորի եւ ձեւավորված տարաբնակեցման համակարգի ( տարաբնակեցման շրջանի) սահմանները չեն համընկնում: Արցախի Հանրապետության վարչատարածքային ներկայիս բաժանման եւ ընդհանրապես տարածքային անհամաչափ զարգացման հետեւանքը հանրապետության բնակչության խիստ անհամաչափ տարածումն է եւ կենտրոնացումը մեկ բնակավայրում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:

11,43 հազար ք/կմ տարածք եւ 147,000 բնակչություն ունեցող երկրում որեւէ կերպ արդարացված չէ շուրջ 60,000 բնակչության կենտրոնացումը մեկ քաղաքային բնակավայրում, եթե նույնիսկ այդ բնակավայրը երկրի մայրաքաղաքն է:

Աշխարհի զարգացած եւ զարգացող երկրներում ուրբանիզացիան գրեթե անհսկելի եւ անկառավարելի երեւույթ է այլեւս, այդ է պատճառը , որ պետությունների կենտրոնական իշխանություններն անընդհատ քայլեր են ձեռնարկում այդ գործընթացը մեղմելու եւ ամայացող տարածքներում տարաբնակեցման նոր կենտրոններ հիմնելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության համար, որն ունի 378 բնակավայր (այս թվի մեջ են մտնում նաեւ Ադրբեջանի կողմից մինչ օրս բռնազավթված հայկական բնակավայրերը Շահումյանի շրջանում), 147,000 բնաչություն, որի շուրջ 60,000-ը բնակվում է մեկ բնակավայրում, ներկայիս վարչատարածքային բաժանումը չի կարող սպասարկել ամբողջ բնակչությանը, չի կարող նպաստել տարածքային համաչափ զարգացմանը, ըստ այդմ՝ չի կարող իրացվել հանրապետության ամբողջ տարածքը: Մի քանի օրինակ Արցախի Հանրապետության տարբեր շրջանների բնաչկության խտության մասին. ներկայիս Քաշաթաղի շրջանում բնակչության խտությունը 1 ք/կմ –ի վրա կազմում է 3 մարդ, Շահումյանի շրջանում՝ 2, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 1944 մարդ: Սա ծայրահեղ բեւեռացում է, վարչատարածքային չհիմնավորված բաժանման հետեւանք, որը բերում է տարածքային խիստ անհամաչափ զարգացման:

Հանրապետության բնակչության՝ մեկ բնակավայրում գերկենտրոնացումը կանխելու, տարածքի ամբողջական իրացման , տարածքային եւ տնտեսության կառավարման, բնակչության քաղաքական արդյունավետ կառավարման համար մեր պայմաններում ճիշտ եմ համարում հրաժարվել ներկայիս վարչատարածքային բաժանումից, վարչատարածքային միավոր համարել ոչ թե շրջանը, այլ՝ համայնքը: Այս սկզբունքն ամրագրված է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, սակայն անրաժեշտ է վերանայել Արցախի Հանրապետության վարչատարաժքային բաժանման մասին օրենքը եւ կատարել նոր վարչատարածքային բաժանում:

Համայնքը կարող է ստեղծվել ինչպես մեկ առանձին բնակավայրի, այնպես էլ՝ մի քանի բնակավայրերի միավորմամբ՝ պարտադիր հաշվի առնելով տվյալ բնակավայրերի, ինչպես նաեւ ապագա ստեղծվող մի քանի բնակավայրերից կամ ներկայիս համայքներից վերակազմակերպվող համայնքի ֆիզիկաաշխարհագրական, բնակլիմայական պայմանների ընդհանրությունը, տրանսպորտային հնարավոր կամ համեմատաբար միասնական ցանցի առկայությունը կամ՝ դրա ստեղծման նպաստավոր բնական պայմանները, տարածքի կոմպակտությունը, բնակչության թիվը եւ խտությունը (այս ցուցանիշը ձեւավորվող առանձին համայքների դեպքում պարտադիր պայման չպետք է համարել, հաշվի առնելով մեր երկրում առկա տարաբնակեցման համակարգը), տարածքի տնտեսական ներուժը:

Որպես խիստ նախնական տեսակետ՝ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքները, բացառությամբ Քաշաթաղի շրջանի Կովսական, Որոտան եւ Միջնավան քաղաքների, կարելի է հռչակել առանձին համայքներ, իսկ մյուս բնակավայրերի հիման վրա ստեղծել եւս շուրջ 40-50 համայնքներ: Վերոհիշյալը պահանջում է մանրամասն եւ գիտական աշխատանք: Արցախի Հանրապետության իշխանություններին առաջարկում եմ ստեղծել մասնագիտական հանձնախումբ՝ ուսումնասիրելու բարձրացված խնդիրները եւ քննարկելու ներկայացված առաջարկները: Որպես վարչատարածքային բաժանման մոդել կարելի է քննարկել երկու՝ միաստիճան կամ երկաստիճան համակարգերը:

Վարչատարածքային միաստիճան համակարգի դեպքում հանրապետության վարչատարածքային միավորը միայն համայքն է՝ ապակենտրոն իշխանությամբ եւ տեղական ինքնակառավարման մարմնով (ինքնակառավարման մարմնի ձեւավորումը քաղաքական որոշման հարց է): Այս դեպքում համայնքային իշխանությունը ենթակա է ուղիղ կենտրոնական իշխանություններին:

Վարչատարածքային երկաստիճան համակարգի դեպքում առաջարկում եմ վարչատարածքային միավորներ համարել մարզը՝ որպես առաջնային վարչական միավոր եւ համայնքը՝ որպես երկրորդային վարչական միավոր:

Այս դեպքում կարելի է քննարկել Արցախի Հանրապետությունում երեք կամ չորս մարզերի ստեղծման նպատակահարմարությունը, որոնց մեջ կներառվի բոլոր համայքները՝ բացառությամբ մայրաքաղաք Ստեփանակերտի, որը եւս պետք է մարզի կարգավիճակ ունենա. (կարծում եմ՝ ճիշտ կլինի այս տարբերակի դեպքում վարչատարածքային առաջնային միավորը հռչակել մարզը՝ շրջանի փոխարեն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման սխեման եւ տերմինալոգիան, հարկ է համարել, որ շրջանը որպես վարչատարածքային միավոր խորհրդային ժամանակաշրջանից պահպանվել է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունում): Այս դեպքում համայնքային իշխանությունների եւ կենտրոնական իշխանությունների միջեւ ձեւավորվում է մարզային իշխանություն, որը կատարում է այս երկու իշխանությունների միրեւ միջնորդի , սանդղակավորված դեր, որը նաեւ տարածքային կառավարման քաղաքականության թե՛ կազմակերպիչ է , թե՛ կատարող: Թե՛ միաստիճան, եւ թե՛ երկաստիճան համակարգերի դեպքում գերակա պետք է համարել երկու կարեւոր սկզբունք.

1. Համայնքների կոմպակտություն

2. Տեղական ինքնակառավարում եւ ապակենտրոն իշխանության առկայություն:

Ձեւավորված համայքները պետք է ունենան տնտեսական եւ քաղաքական ներուժ եւ իշխանություն՝ տարածքային լիարժեք իրացման եւ համաչափ զարգացման համար:

Որպես ամփոփում՝ Արցախի Հանրապետության բնակչության եւ տնտեսության տարածքային արդյունավետ կազմակերպման , բնակչության կյանքի որակի բարելավման, հանրապետության տարածքի ամբողջական իրացման նպատակով առաջարկում եմ հրաժարվել վարչատարածքային ներկայիս բաժանման սխեմայից, վարչատարածքային միավոր համարել համայքնը՝ ավելի փոքր եւ կոմպակտ տարածքով՝ հաշվի առնելով ֆիզիկաաշխարհագրական, բնակլիմայական պայմանների ընդհանրությունը, տրանսպորտային միասնական ցանցի առկայությունը կամ դրա ստեղծման նպաստավոր բնական պայմանները, բնակչության թիվը եւ խտությունը, տարածքի տնտեսական ներուժը:

Օգտագործված գրականություն

1. ԱՀ Ազգային վիճակագրության ծառայություն, Արցախի Հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական բնութագրերը

2. Արցախի Հանրապետության շրջանները թվերով 2011-2017 թթ.

3. Քաղաքական աշխարհագրություն , Լ. Վալեսյան, Ա. Վալեսյան , 2005 թ.

                                                                                                   Սեւակ Խաչատրյան աշխարհագրագետ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search