Բրազիլիայի «Rosas de Ouro» սամբայի դպրոցը մարտի 2-ին Սան Պաուլոյում տեղի ունեցած կառնավալի ժամանակ ներկայացրել է Հայաստանը՝ «Կեցցե Հայաստանը» կարգախոսով։
«Կեցցե Հայաստանը». Բրազիլիայի կառնավալը՝ նվիրված Հայաստանի պատմությանն ու մշակույթին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շքերթը բաղկացած է եղել տարբեր մասերից՝ դրախտ, հայկական հերոսներ, քրիստոնեություն, մշակույթ, հայկական հրապարակ, փոխանցում է Panorama.am-ը:
Ներկայացվել է հայերեն գրերը, գորգերը և անգամ Շառլ Ազնավուրը։ Հայաստանին նվիրված շքերթը դիտեք տեսանյութի 39-րդ րոպեից։