Artsakhpress

Տնտեսական

Հողօգտագործողներին տրվում են անհատույց սերմեր, պարարտանյութեր և սուբսիդավորված գնով դիզվառելիք. փոխնախարար

Ընթացիկ տարվա փետրվարի 25-ից, «Բուսաբուծության համալիր զարգացում» ծրագրի շրջանակներում, ԱՀ-ում սկսվել է գարնանացան սերմերի տրամադրման գործընթացը:

Հողօգտագործողներին տրվում են անհատույց սերմեր, պարարտանյութեր և սուբսիդավորված գնով դիզվառելիք. փոխնախարար

Հողօգտագործողներին   տրվում  են  անհատույց  սերմեր,   պարարտանյութեր   և  սուբսիդավորված  գնով     դիզվառելիք. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել է     ԱՀ  գյուղատնտեսության     փոխնախարար  Վիլեն  Ավետիսյանը՝  նշելով, որ  ծրագրի շրջանակներում   այս  տարվա     համար  արտերկրից    Արցախ  են  ներկրվել  անհրաժեշտ  գարնանացան   սերմեր:
«Սերմերի   տրամադրման  կարգի  մասին   հանրությանը  տեղեկացրել  ենք   հայտարարությունների  միջոցով:Շրջանային  գյուղբաժինների  պատասխանատուներն  էլ իրենց   հերթին     պետք է  բնակչությանն  իրազեկեն, որ    նրանք,    ըստ իրենց  ներկայացրած   հայտերի, ստանան անհրաժեշտ  սերմերի  քանակ: Ի տարբերություն  նախորդ  տարվա, այս  տարի    սերմերը տրամադրվում  է անհատույց:Յուրաքանչյուր տեսակի  սերմ  տրամադրվում է  համապատասխան    չափաքանակով: Այն անձինք, ովքեր ունեն նվազագույնը   1  հա  ցանքատարածք, կարող  են օգտվել ծրագրից: Արևածաղիկ, սոյա, հլածուկ մշակաբույսերի   հետ  տրամադրվում  են նաև անհրաժեշտ պարարտանյութեր, իսկ  այլ  գարնանացան  մշակաբույսերի ցանքսով  զբաղվողներին  հնարավորություն  է  ընձեռված, որ  սուբսիդավորված  գնով  նաև ձեռք  բերեն  դիզվառելիք՝  1  հա-ի դիմաց 30 լ (մեկ   լիտրի  արժեքը     300  դրամ է): Այն  հողօգտագործողները, ովքեր  ցանկություն  ունեն   օգտվել   ծրագրից, պետք  է անձնագրով, համայնքի  կամ  շրջանային գյուղբաժնից  վերցրած  տեղեկանքով (տեղեկանք՝ ըստ որի  տարածքը  նախապատրաստված  է գարնանացան  աշխատանքների  համար) ներկայանան  ԱՀ  գյուղի և գյուղատնտեսության աջակցության  հիմնադրամ և  ստանան իրենց հասանելիք սերմերը»,- մանրամասնել  է  Վ.  Ավետիսյանը:
Նա  նաև  ավելացրել է, որ ներկայումս գարնանացան  մշակաբույսերի  համար  կա  13,5  հազար  հա  նախապատրաստած  ցանքատարածք, որը   նախորդ  տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  ավել  է  4500 հա-ով: Փոխարենը՝  ցանքսն  է  նվազել.  նախորդ  տարվա նույն ժամանակահատվածում 1800  հա  ցանքսի  դիմաց  այս   տարի  կատարվել  է  1434 հա:  Պատճառը  վերջին   շրջանում  տեղացած  անձրևներն են, որոնք էլ   խոչընդոտել  են  գարնանացան  աշխատանքների  կատարմանը:
«Ներկայումս   ունենք  230  հա  տարածք, որտեղ  կատարվել  է մոլախոտերի  դեմ պայքար, 2000  հա-ի  վրա՝  սնուցման  աշխատանքներ,  52  հազար  հա-ի  վրա՝   մկնանման  կրծողների    և   գնայուկ    բզեզի  դեմ  պայքար  և  այլն»,-տեղեկացրել է  ոլորտի  պատասխանատուն: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search