Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Հումորի լիգա» նախագծի «Արցախի գավաթ» խաղ-մրցույթը. հայտնի են հաղթող թիմերը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և «FunnyMen Production»-ի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Հումորի լիգա» նախագծի «Արցախի գավաթ» խաղ-մրցույթը:

Ստեփանակերտում կայացել է «Հումորի լիգա» նախագծի «Արցախի գավաթ» խաղ-մրցույթը. հայտնի են հաղթող թիմերը

Ստեփանակերտում   կայացել   է  «Հումորի լիգա»  նախագծի  «Արցախի գավաթ»   խաղ-մրցույթը. հայտնի են  հաղթող  թիմերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտիԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  մրցույթին  մասնակցել  են  Մեսրոպ  Մաշտոց, Գրիգոր  Նարեկացի, Արցախի  պետական  համալսարանների  և    Սայաթ-Նովայի  անվան երաժշտական  քոլեջի  ուսանողական  թիմերը:
Միջոցառմանը   հրավիրված էին  նաև   «Շանթ» հեռուստաընկերության «Հումորի լիգա» նախագծի «Զվերապոլիս», «Հեթ-Տրիկ» և «Գոլֆ երեք»  թիմերը:
Վերջիններս   արցախցի  հանդիսատեսին  ներկայացրել  են  իրենց  հումորային  համարներից:
Մրցույթին    մասնակցած    չորս   թիմերն  էլ   հանդես  են  եկել   յուրահատուկ  հումորային    համարներով: 
Ժյուրիի   որոշմամբ  «Արցախի գավաթ»  մրցանակը տրվել  է    Գրիգոր  Նարեկացի  և   Արցախի պետական համալսարաններին:
Խաղ-մրցույթի   ժյուրիի  անդամներից  Աշոտ  Սարգսյանն  ասել է, որ  վերջին  տարիներին   Արցախում  անման   հումորային  երեկո  չի  եղել. այն   հրաշալի  էր   իր      տարաբնույթ   զվարճալի  խաղացանկով:
«Մրցույթի   մասնակիցները   լավ  էին պատրաստվել,  բոլորն  էլ  հանդես  են  եկել    յուրահատուկ    ձևով: Պետք  է   խոստովանեմ, որ     Գրիգոր  Նարեկացի   համալսարանի      թիմն  ինձ  համար  հայտնություն  էր»,-նշել  է  Ա.  Սարգսյանը:
Միջոցառման  վերջում  «Հումորի  լիգա»-իտնօրեն  Արամ  Մելիքյանն    իր  գոհունակությունն  է  հայտնել    բոլոր   թիմերի  անդամներին  հետաքրքիր  հումորային  ներկայացումների  համար՝   ասելով,  որ  «Արցախի գավաթ»  մրցույթի     չորս    թիմերին  էլ  իրավունք    է   տրվում   մասնակցելու Հայաստանում  կայանալիք   «Հումորի լիգա»-ի  խաղերին:
Արցախի  հումորի   լիգայի  գեղարվեստական  ղեկավար  Ավետ  Բադալյանը  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ    «Հումորի  լիգա»  նախագծի  ստեղծման   մտահղացումը  «FunnyMen Production»-ինն  է:
«Նրանք   շոուի  ցուցադրության  համար  հայտ  են    ներկայացրել  «Շանթ» հեռուստաընկերությանը,  և  ստացել  վերջինիս համաձայնությունը: «Հումորի  լիգա»-ն արդեն  հասցրել  է  ունենալ  իր    երկրպագուները:  Հիմնական   նպատակն  է   ներկայացնել  հետաքրքիր,  հարուստ,  բազմաժանր  և  մակարդակով  հումորային  ելույթներ, որպեսզի   ցանկացած    հանդիսատեսի  կողմից  այն  հավանության  արժանանա:  Մենք   խաղի   ժամանակ  ներ  ենք  դնում  մեր  ողջ  կարողությունները, որ  հաղթանակի  հասնենք»,-մասնավորապես  ավելացրել   է  Ա. Բադալյանը:
Միջոցառմանը   ներկա  էին    ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը, ոլորտի    ներկայացուցիչներ,  թիմերի  երկրպագուներ   և  այլք:
Տեղեկացնենք, որ  այսօր՝  մարտի 9-ին, ժամը՝ 20:00-ին, Ստեփանակերտի  մշակույթի  և երիտասարդության   պալատում   տեղի կունենա «Հումորի լիգա»-ի համերգըՏոմսերի համար ցանկացողները  կարող  են   զանգահարել 097544584 կամ 047941119  հեռախոսահամարներով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search