Artsakhpress

Միջազգային

Հայտնի է զենք արտահանող խոշոր երկրների ցանկը. SIPRI-ի նոր զեկույցը

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ նոր զեկույցը:

Հայտնի է զենք արտահանող խոշոր երկրների ցանկը. SIPRI-ի նոր զեկույցը

Հայտնի է զենք արտահանող խոշոր երկրների ցանկը. SIPRI-ի նոր զեկույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ այդմ` 2014-2018 թթ. այդ ոլորտում հիմնական արտահանողները շարունակում են մնալ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, չնայած որ Ռուսաստանի զենքի վաճառքի ծավալն, ըստ զեկույցի, նախորդ հինգ տարիների համեմատ (2009-2013) նվազել է 17 տոկոսով: Այդ մասին հաղորդում է tert.am-ը:  
SIPRI-ի նոր զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն` 2014-2018 թթ. սպառազինությունների վաճառքը նախորդ հնգամյակի նկատմամբ աճել է 7.8 տոկոսով: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի խոշորագույն մատակարարների մասնաբաժինը կազմում է ընդհանուրի 75 տոկոսը, իսկ միայն ԱՄՆ-ինն ու Ռուսաստանինը` 57 տոկոսը:
Զեկույցի համաձայն` զենքի արտահանման ծավալը հիմնականում աճել է դեպի Մերձավոր Արևելք, մյուս երկրներին սպառազինության վաճառքը նվազել է: Զենքի ամենամեծ ներմուծողներն, ըստ զեկույցի, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իսրայելը, Կատարը և Իրաքն են:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search