Artsakhpress

Քաղաքական

Վլադիմիր Վարդանյանը Մինսկի խմբի հայտարարությունում տեսնում է միաժամանակ և՛ մտահոգիչ, և՛ դրական կողմեր

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության որևէ դրույթ չի խոչընոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար:

Վլադիմիր Վարդանյանը Մինսկի խմբի հայտարարությունում տեսնում է միաժամանակ և՛ մտահոգիչ, և՛ դրական կողմեր

Վլադիմիր Վարդանյանը Մինսկի խմբի հայտարարությունում տեսնում է միաժամանակ և՛ մտահոգիչ, և՛ դրական կողմեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա հայտարարությունը համարում է մի կողմից մտահոգիչ, մյուս կողմից դրական:
Վարդանյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում ճեպազրույցում:
«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արտացոլում է համանախագահների կարծիքը: Ընթանում է բանակցային գործընթաց,դրանում կարող են հնչել տարբեր առաջարկներ, մոտեցումներ: Սակայն հայտնի է այդ հարցում ՀՀ վարչապետի պաշտոնական դիրքորոշումը, որ բանակցային գործընթացի հիմքում  և Արցախի հակամարտության կանոնակարգման հիմքում պետք է որոնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն և Հայաստանի և Արցախի, և Ադրբեջանի բնակչության համար:  Համանախագահների հայտարարությունը և մտահոգիչ է և ոչ։ Մտահոգիչ է, քանի որ, կարծես թե, ստեղծվել է լրացուցիչ լարվածություն՝ համենայնդեպս ներքաղաքական: Մյուս կողմից մտահոգիչ չէ, որովհետև շատ դրական է, որ Մինսկի խմբի նախագահությունն աշխատանքը շարունակում  փոխադարձ ընդունելի լինելու ուղղությամբ»,-ասաց Վարդանյանը:
Նա շեշտեց՝ չպետք է մոռանալ, որ գործ ունենք միջնորդական խմբի առաքելության հետ, որի հիմնական նպատակն է կողմերին առաջարկել փոխադարձաբար ընդունելի ձևաչափ: Պատգամավորի կարծիքով՝ այդ ձևաչափը պետք է ընդունելի լինի նախ Արցախ ու Հայաստանի բնակչության, հետո, ինչու չէ, նաև Ադրբեջանի բնակչության համար: 
Վարդանյանի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահները փորձել են պարզապես ամփոփել մինչ հեղափոխությունը ձևավորված օրակարգը: «Եվ քննարկել են այն հիմնական հարցերը, որոնք բարձրացված են եղել այն ժամանակում: Բանակցային գործընթացը շարունակվում է: Եվ, իհարկե, հասկանալի է, որ հեղափոխությունից հետո որոշակի առումով պետք է որոշակի շեշտադրումներ փոխենք բանակցային գործընթացում»,-նշեց նա:
Վարդանյանը նկատեց՝ այդ կարգի հայտարարություն արվել է նաև նախկինում, և պետք չէ կոնտեքստից որևէ բան կտրել, ներկայացնել որպես հեղափոխական բնույթի հայտարարություն: «Դա դիվանագիտական, աշխարհին բնորոշ հայտարարություն է, կոչ հակամարտության կողմերին»,-ասաց Վարդանյանն ու հավելեց՝ այդ հայտարարության որևէ դրույթ չի խոչընդոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար:
Նա միևնույն ժամանակ նկատեց, որ Մինսկի խումբը չափազանց կարևոր է: Իսկ բանակցային գործընթացը այլ կազմակերպություն տեղափոխելու ցանկացած փորձ դատապարտելի համարեց:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search