Artsakhpress

Տնտեսական

Մենք պետք է Արցախի արտադրանքը ներկայացնենք տարբեր շուկաներում. Թաթուլ Մանասերյան

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն այսօր Արցախի պետական համալսարանում հանդես է եկել «Տնտեսական անվտանգության դիվանագիտական սպառնալիքները» թեմայով դասախոսությամբ:

Մենք պետք է Արցախի արտադրանքը ներկայացնենք տարբեր շուկաներում. Թաթուլ Մանասերյան

Մենք  պետք  է  Արցախի  արտադրանքը ներկայացնենք տարբեր  շուկաներում. Թաթուլ  Մանասերյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍԴասախոսությանը   Թ. Մանասերյանը  խոսել  է  տնտեսական  անվտանգության  սպառնալիքների, տնտեսության հեռանկարային զարգացման խնդիրների և  ծրագրերի մասին, ներկայացրել  այլ   երկրների   տնտեսական  ոլորտի   ձեռքբերումները, ինչպես  նաև   պատասխանել  ուսանողների և  դասախոսների  հարցերին:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    Թ. Մանասարյենն  ասել է, որ    Արցախում   անհրաժեշտ  է   անդրադառնալ տնտեսական  անվտանգության խնդիրներին,  գնահատել  ոլորտի  սպառնալիքները   և դրանց  ուղղությամբ   կատարել   հետևողական  աշխատանքներ:
«Արցախը և´  մարդկային  ռեսուրսների  և´    ինտելեկտուալ  կարողությունների  առումով   կարիք  ունի   տնտեսական  դիվանագիտության  գործիքակազմի    օգտագործման: Մենք  կարող  ենք  աշխարհին  մատուցել տնտեսության   բոլոր    ճյուղերում  մեր ունեցած  ձեռքբերումները, որի   մատուցման  կարևոր  ձևերից  մեկը   տնտեսական  դիվանագիտությունն  է: Ուրախությամբ կարող  եմ հայտնել, որ  ՀՀ  Ազգային  ժողովում    ձևավորված  է  Եվրասիական    ինտեգրացիայի  հարցերով    հանձնաժողով, որն,  ի  դեպ,   Եվրասիական  տնտեսական  միությունում  միակն  է  առայժմ: Մենք այդ  հանձնաժողովում հանրության  հետ  ունեցել  ենք մեր առաջին փորձագիտական  նիստը: Այժմ  փորձում ենք  ձևավորել  այնպիսի  օրակարգ, որը մեզ  թույլ կտա ավելի գործնական  քայլեր   իրականացնել: Դրանցից կարևորներից  մեկն իմ առաջարկությամբ  Արցախը  Եվրասիական  շուկայում  պատշաճ  ձևով ներկայացնելն  է: Մենք  պետք  է  այս  հնարավորությունը   ճիշտ  օգտագործենք և Արցախի արտադրանքը ներկայացնենք տարբեր  շուկաներում:Այս կերպ նաև  համագործակցության նոր  ձեռքբերումներ կունենանք»,-մասնավորապես  ասել է տնտեսագետը  և  ընդգծել, որ  շատ  կարևոր  է Արցախ-Հայաստան   տնտեսական  ինտեգրացիայի    մշակումն  ու  իրականացումը:
Խոսելով  Արցախի  տնտեսական  սպառնալիքների  մասին՝ մեր զրուցակիցն առանձնացրել  է ժողովրդագրական,  պարենային, էներգետիկ,  ներդրումային  անվտանգության  հարցերը, որտեղ  նաև  կան  ձեռքբերումներ:  
Միջոցառմանը  ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանն  ասել է, որ  Թաթուլ  Մանասերյանը  հաճախակի  է  հանդիպումներ  ունենում Մայր  բուհում:
Նրա  խոսքով՝  Թ. Մանասերյանը   հանդիպել  է ոչ  միայն ուսանողության, այլև     համալսարանի  պրոֆեսորադասախոսական  կազմի  հետ, ինչը   բավականին  անհրաժեշտ  է  և գոհացուցիչ:
«Ոչ  ֆորմալ  կրթության  ծրագրի   շրջանակներում  բուհում  կազմակերպվում են  նաև  գիտական  ընթերցումներ,  ինչը  հնարավորություն  է  տալիս  առանձին  հիմնախնդիրների  շուրջ  առանցքային  մոտեցումներ  ցուցաբերել, արտահայտել  տեսակետներ:   Ուսանողների  հետ  նման  հանդիպումները  հնարավորություն են  տալիս  ավելի  իմաստալից  դարձնել  գիտելիքները  և  նաև   արժևորել  ձեռք  բերած   գիտական  պաշարը  և   ձևավորել տնտեսագիտական   մտածելակերպ»,- ասել  է  Ռ. Մանգասարյանը:
Հանդիպման  վերջում   Թ. Մանասերյանը բուհի գրադարանին  է  նվիրել մի քանի տասնյակ մասնագիտական գրքեր։
Դասախոսությանը  ներկա  էին նաև ԱրՊՀ  ռեկտոր  Արմեն  Սարգսյանը, ԱՀ  ազգային  վիճակագրական  ծառայության  նախագահ  Մանուշ  Մինասյանը, դասախոսներ  և  ուսանողներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Search