Հասանովը կմեկնի Պակիստան։ Հնարավոր է, որ ադրբեջանցի զինծառայողների մի խումբ ևս մասնակցի այդ զորահանդեսին։
Այս մասին իր թվիթերյան էջում հայտնում է Պակիստանի զինված ուժերի մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը։
Հիշեցնենք, որ այս օրերին պաշտոնական այցով Բուլղարիայում է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովը։ Վերջինս այնտեղ հանդիպել է Բուլղարիայի զինված ուժերի ԳՇ պետի ու վարչապետի հետ։ Ուշագրավ է, որ Սադիգովը Բուլղարիա է մեկնել Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժության մեկնարկի օրը։