Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ քաղաքական հավակնություններ չունի Ուկրաինայում, բայց մտադիր Է այդ երկիրը վերածել «մեծ տերության»:
Սահակաշվիլին ցանկանում Է Ուկրաինան վերածել «մեծ տերության»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես ոչ մի քաղաքական հավակնություն չունեմ Ուկրաինայում»,-ասել Է Սահակաշվիլին՝ մարտի 15-ին ելույթ ունենալով «1+1» ուկրաինական հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդման եթերում: Նա նշել Է, որ մտադիր Է վերադառնալ Ուկրաինա, «որպեսզի օգնի ժողովրդին»: «Ես պարզապես ցանկանում եմ, որ Ուկրաինան դառնա «մեծ տերության», հավելել Է նա: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել Է, որ մտադիր Է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ Է, որ պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն: Մինչդեռ ուկրաինացի սահմանապահները հայտարարել են, որ Սահակաշվիլիին թույլ չեն տա մտնել երկրի տարածք: Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն նշել Է, որ Սահակաշվիլիի՝ Ուկրաինա վերադառնալն սպառնում Է անկագություններով ու քաոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: