Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է «Անվտանգ սնունդ, առողջ սերունդ» կարգախոսով իրազեկման ակցիա (լուսանկարներ)

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ այսօր ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախաձեռնությամբ «Անվտանգ սնունդ, առողջ սերունդ» կարգախոսով կազմակերպվել է իրազեկման ակցիա:

Ստեփանակերտում կազմակերպվել է «Անվտանգ սնունդ, առողջ սերունդ» կարգախոսով իրազեկման ակցիա (լուսանկարներ)

Ստեփանակերտում   կազմակերպվել  է «Անվտանգ սնունդ, առողջ սերունդ» կարգախոսով  իրազեկման  ակցիա (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍՍԱՊԾ աշխատակիցները հանդիպել են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցի ուսուցիչների և աշակերտների  հետ, ներկայացրել սպառողների իրավունքները, խոսել  սննդամթերքի անվտագության  մասին, ցուցադրել  տեսանյութ, պատասխանել  ներկաներին  հետաքրքրող հարցերին, բաժանել   բուկլետներ:
Հանդիպման  ժամանակ   հարցերին   ակտիվ    պատասխանող  մի խումբ  աշակերտներ  կառույցի  կողմից   պարգևատրվել  են  նվերներով: 
Ակցիայի   շրջանակներում  ծառայության  աշխատակիցները  Շուշիի  տեխնոլոգիական  համալսարանի  ուսանողների  հետ   նաև  շրջայց  են  իրականացրել   մայրաքաղաքի մի  շարք     խանութներում  և  տեղում  սպառողներին  տրամադրել    սննդամթերքի   անվտանգության  իրազեկման մասին   բուկլետներ:
Այնուհետև  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարության   նիստերի   դահլիճում   տեղի  է  ունեցել     ակցիայի  ժամանակ  ակտիվ   ուսանողների    պարգևատրման  արարողություն:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ԱՀ  ՍԱՊԾ   պետ  Արթուր  Ներսիսյանն  ասել է, որ սննդամթերքի  անվտանգությունը  խոսում   է  մարդու  առողջության  վրա  վնասակար  ազդեցության  անթույլատրելի     ռիսկի  բացակայության  մասին: Այն  ապահովում  է ընթացակարգերի  կիրառման  միջոցով,   որոնց  արդյունքում  սպառողին  մատակարարվում  է  անվտանգ  սննդամթերք:
Խոսելով  սպառողների   իրավունքների    և  պաշտպանվածության  մասին՝  մեր զրուցակիցն  ասել  է, որ  սպառողն  այնքանով  է  պաշտպանված, ինչքան  որ   իրազեկված  է այդ  մասին:
«Սպառողների  միջազգային  օրվա  կապակցությամբ  մեր    ծառայության   կողմից   ընթացիկ   տարվա   մարտի  9-ից  հայտարարվել  է   իրազեկման   շաբաթ, որի  ընթացքում   կազմակերպել  ենք  մի  շարք  միջոցառումներ. դրանց   նպատակն  է եղել  սպառողների   իրավունքների  մասին  իրազեկումը:  Այդ  միջոցառումների   շրջանակներում  կազմակերպել  ենք  բաց  դասեր, ինչպես  Ստեփանակերտի, այնպես  էլ  հանրապետության   շրջանների  հանրակրթական   տարբեր  դպրոցներում: Մենք   բաց  դասերին  ներկայացրել  ենք  նրանց  իրավունքները  և  դրանց  իրացման  ուղիները:  Սպառողական   շուկայի  զարգացումը    բխում  է  ոչ  միայն  պետական,  այլև  հասարակական շահերից:  Համագործակցելով   հասարակության  հետ՝  մենք   կկարողանանք  վեր  հանել  ոլորտում  առկա  խնդիրները  և   տալ   ճիշտ  լուծումներ:  Լիահույս  եմ, որ   մոտ   ապագայում  մենք  կունենանք  իրազեկ, իրենց  իրավունքների  նկատմամբ  առավել  պահանջատեր   և    իրապես  պաշտպանված  սպառող»,-մասնավորապես  ասել  է  Ա.  Ներսիսյանը՝   հավելելով, որ իրենք   դասընթացներ են  կազմակերպում  ոչ  միայն  սպառողների, այլև  իրացման   շուկայի  հետ  առնչվող   իրավաբանական  և  շահագրգիռ  անձանց  հետ:
Կառույցի  պատասխանատուի  խոսքով՝    ՍԱՊ ծառայությունում  գործող   50-99   թեժ    գիծը  խթան է  հանդիսաանում, որ ավելի  հեշտ  և  արագ  ի  հայտ  բերվեն   խախտումները,  և   դրանց  տան  անհրաժեշտ լուծումներ:
Ա. Ներսիսյանը  նաև   նշել է, որ    իրենց   ծառայության  աշխատակիցները  հանրապետությունում  պարբերաբար  իրականացնում  են   մոնիթորինգներ, որոնց  ժամանակ     հիմնականում  արձանագրվում  են   տնտեսվարող  սուբյեկտների  կողմից  պահպանման  պայմանների  ոչ   ճիշտ   ջերմային   ռեժմի իրականացում, ժամկետանց    սննդամթերք  և  մակնշման  խախտումներ:  
Միջոցառման  վերջում  դպրոցի   փոխտնօրեն   Իրա  Թադևոսյանն   էլ  մեզ  հետ   զրույցում  կարևորել է    նման  միջոցառումների  անցկացումը  կրթօջախներում:
«Այս  միջոցառումն  աշակերտների  համար    ուսանելի  է: Դպրոցում  մենք  նույնպես  այդ  ուղղությամբ  աշխատանքներ  ենք  տանում: Յուրաքանչյուր   դասի  ժամանակ   նշում  ենք, որ  առողջությունը   պահպանելու  համար  երեխաները   պետք  է  պարտադիր   կարևորեն  էկոլոգիապես  մաքուր  սնունդը»,-նշել  է  Ի. Թադևոսյանը:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search