Artsakhpress

Քաղաքական

Նախատեսվում են Եվրախորհրդարանի պատգամավորների այցեր Արցախ. Աշոտ Ղուլյան

Ամբողջ Եվրախորհրդարանում ինտենսիվորեն նախապատրաստվում են ընթացիկ տարվա մայիսի 23-26-ը կայանալիք ընտրություններին:

Նախատեսվում են Եվրախորհրդարանի պատգամավորների այցեր Արցախ. Աշոտ Ղուլյան

Նախատեսվում են Եվրախորհրդարանի պատգամավորների այցեր Արցախ. Աշոտ Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ավելացրել, որ, այդ ընտրությունների արդյունքներով, հաջորդ 5 տարիների համար ձևավորվելու է նոր եվրոպական խորհրդարան, և այդ ընտրությունների արդյունքներից է կախված լինելու, թե ինչպիսին կլինի Եվրոպական միության հանձնաժողովը, որը, կարելի է ասել, Եվրոպական միության կառավարությունն է հաջորդ 5 տարիների համար:
«Եվրախորհրդարանի հետ մեր բարեկամության խումբը ստեղծել ենք դեռևս 2014 թվականի նոյեմբերին: Համարում եմ, որ դա միայն նախապատրաստություն էր, որպեսզի հաջորդ տարիներին կարողանանք գործնական հարաբերություններ հաստատել: Կարծում եմ՝ ինչպիսին էլ լինեն արդյունքները, անպայման ունենալու ենք մեր մշտական բարեկամներին, լինելու են նոր, երիտասարդ սերնդի պատգամավորներ: Կարծես թե տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն ոչ միայն կադրային իմաստով, այլև քաղաքական հնարավորությունների և ռեսուրսների նոր տեղաբաշխման, նոր դասավորության աշխատանք է տարվում, որի արդյունքները տեսանելի են լինելու հաջորդ տարիներին: Եթե նախորդ 5 տարիներին որոշակի հաջողություններ ունեցել ենք, դա դեռևս չի նշանակում, որ շարունակվելու է նույն տեմպը: Արդյունքը կախված է նրանից, թե մենք ինչպես ենք շարունակելու արդեն ունեցած հարաբերությունները, ինչ նոր գաղափարներ և առաջարկություններ ենք ներկայացնելու համընդհանուր օրակարգի համար»,- նշել է Ա. Ղուլյանը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ և, իհարկե, տարվա ընթացքում լինելու են Եվրախորհրդարանի պատգամավորների այցեր, սակայն ժամկետների մասին խոսելն առայժմ վաղ է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ինչպե՞ս հայ պատանին նվաճեց «Голос дети»-ի ժյուրիին եւ ինչո՞ւ ընտրեց Մելաձեին. Միշայի խոստովանությունը` հաղթական ելույթից հետո

Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին

Ստեփանակերտում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ (տեսանյութ)

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Search