Artsakhpress

Քաղաքական

ՌԴ ԱԳՆ խոսնակը վերահաստատել է Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամությունը

Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստակամ է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին։

ՌԴ ԱԳՆ խոսնակը վերահաստատել է Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամությունը

ՌԴ ԱԳՆ խոսնակը վերահաստատել է Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապրիլի 5-ին կայանալիք ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանը, կողմերի ցանկության դեպքում, նման հարթակ կտրամադրի:
«Երբ կողմերը տարբեր հարցերով դիմում են ՌԴ-ին՝ նման հարթակ ստանալու համար, Մոսկվան միշտ հարգանքով դիտարկում է այդ դիմումները»,- նշել է Զախարովան:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում, հունվարի 16-ին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Search