Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում գործազուրկների թիվն անցել է 4 միլիոնը

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել գործազրկության և զբաղվածության վերաբերյալ։

Թուրքիայում գործազուրկների թիվն անցել է 4 միլիոնը

Թուրքիայում գործազուրկների թիվն անցել է 4 միլիոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ այդմ՝ 2017-ի համեմատ 2018-ին Թուրքիայում գործազրկության մակարդակը բարձրացել է:
Մասնավորապես  2017-ի դեկտեմբերի համեմատ  2018թ. նույն ամսվա ընթացքում գործազրկության մակարդակն աճել է և հասել 13.5 տոկոսի (4մլն 302.000 հոգի), փոխանցում է ermenihaber-ը:
2017թ-ի համեմատ 2018-ին 15-24 տարեկան մարդկանց շրջանում գործազրկության մակարդակը նույնպես աճել է և հասել է 24.5 տոկոսի, իսկ 15-64 տարեկանների շրջանում՝ 13.7 տոկոս։
Ի տարբերություն 2017թ.-ի դեկտեմբերի՝ 2018-ի նույն ժամանահատվածի համեմատ, Թուրքիայի բնակչության շրջանում զբաղվածության մակարդակը նվազել է 633.000-ով և կազմել է 27 մլն 655.000 մարդ։  
Տարբեր ոլորտներում աշխատատեղերի քանակը նույնպես նվազել է 2018-ին։ Մասնավորապես եթե 2017-ին գյուղատնտեսության ոլորտում կար 375.000 աշխատող, ապա 2018-ին աշխատողների թիվը հասել է 258.000-ի։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Search