Artsakhpress

Հասարակական

Էլեկտրոնային խաղամոլության թեմայով Ստեփանակերտում կազմակերպվել է քննարկում

«Հանուն ժողովրդի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրում այսօր տեղի է ունեցել «Հարվածենք էլեկտրոնային խաղամոլությանը» խորագրով քննարկում:

Էլեկտրոնային խաղամոլության թեմայով Ստեփանակերտում կազմակերպվել է քննարկում

Էլեկտրոնային   խաղամոլության  թեմայով    Ստեփանակերտում  կազմակերպվել  է  քննարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Հանուն  ժողովրդի»   ՀԿ   նախագահ Վազգեն  Ասրյանը:
Նա   ասել է, որ   միջոցառման  նպատակն  է, որպեսզի հնարավորին չափ հասարակությանն իրազեկեն   էլեկտրոնային   խաղամոլության  տհաճ  երևույթների մասին, քանի որ   այն  հանգեցնում  է  ոչ  միայն ֆինանսական  մեծ  կորստի, այլև   մտածելակերպի  փոփոխման:
«Այսօրվա քննարկմամբ ցանկանում  ենք   համատեղ մշակել  այնպիսի   ծրագիր, որը   հնարավորություն  կտա    վերջ  դնել   էլեկտրոնային խաղամոլությանը: Ես  առաջարկում եմ տպագրել  թեմատիկային  առնչվող տարբեր  խորագրերով   օրացույցներ  և  դրանք   բաժանել  հասարակությանը: Այդ  կերպ  մեր  առաջին  քայլը  կլինի  տեղեկատվական     բնույթի, կպատրաստենք   և  կտարածենք  նաև   տեսանյութեր»,-մասնավորապես  ասել է   Վ. Ասրյանը՝  նշելով, որ  ըստ  օրենքի  ոչ  մի  կազամակերպության  կամ   անհատի   չի  թույլատրվում   բացել խաղատներ:  
 
Նա  հավելել է, որ    կազմակերպությունն  իր  գործունեությունն  սկսել է  2018  թվականի օգոստոսից: ՀԿ-ն ունի շուրջ  50  անդամ:
Քննարկմանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ, հեգեբան   Լուսինե Ղարախանյանն  ասել է, որ  խաղամոլությունը  երբեմն  մարդուն հասցնում  է  կատաստրոֆիկ  իրավիճակների:
«Ներկայիս  օրակարգային  հարցերից է փոքրերի և մեծերի  կախվածությունը էլեկտրոնային  խաղերից: Կա  նաև համացանցային ընդգծված կախվածություն, որը  համարվում  է  շատ վտանգավոր, որովհետև  մարդու  ուղեղում ձևավորվում է նեյրոկենսաբանական  այնպիսի  հիմք, որը դժվարացնում  է պայքարը  վարքատեսակի  դեմ: Սակայն այդ  պայքարը կարող է այնքան  դժվարանալ, որ     մասնագիտական  և  հոգեթերապևտիկ, դեղորայքային  միջամտությունների  կարիք  լինի  մարդուն    ելման  կետ վերադարձնելու  համար:  Երիտասարդների   մոտ  կախվածությունն  առաջին  հերթին  կապված է հաճույքի   հետ: Երեխաների  դեպքում էլ այն  անմիջապես  կապված է նաև ընտանեկան  ջերմության,  բարոյական  մթնոլորտի պակասի  հետ: Եթե  ընտանիքում  կան  խիստ ավտորիտար ռեժիմ  կամ  բարձիթողի  վիճակ, ապա  երեխան հաճույք  է ստանում  միայն էլեկտրոնային խաղերից: Օրվա մեջ  0,5-1  ժամը  նորմալ  է, որ երեխաները   զբաղվեն  էլեկտրոնային  խաղերով, իսկ  եթե   նրանք   ամբողջ  օրն  են  զբաղվում նման  խաղերով,  նրանց  մոտ  առաջանում է կախվածություն, նրանք ապականվում  են, սկսում  նաև ստել: Խաղամոլությամբ  սովորաբար  զբաղվում  են  այն  անձինք, ովքեր  սիրո, ուշադրության  կարիք  ունեն, և իրենց լքված, միայնակ են  համարում: Խաղամոլության  դրդապատճառներից  սկզբնականը  հաճույքն  է, միակ  միջոցը  պարտքերը  մարելու համար, իսկ վերջում տհաճ և անտանելի զգացումները: Եթե անհատը  գիտակցելով  ցանկանում  է դուրս  գալ  խաղամոլությունից, սակայն  չի կարողանում, համապատասխան  մասնագետներն  ընտանիքի  անդամների հետ  համագործակցության քայլեր  ձեռնարկելով  կարողանում են հաղթահարել  իրավիճակը»,-մասնավորապես ասել է հոգեբանը՝   առաջարկելով պատրաստել համապատասխան էջանշաններ   և դրանք  բաժանել դպրոցների  աշակերտներին:
 
Խոսելով   տղամարդկանց  և  կանանց   խաղաղմոլությամբ տարվելու  մասին՝   Լ.  Ղարախանյանն  ասել է, որ   աշխարհում կանայք  ավելի խոցելի  են   և  ավելի  շուտ  են  խաղամոլ  դառնում:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության   հարցերի  և  զբոսաշրջության   փոխնախարար  Գայանե  Գրիգորյանի  խոսքով էլ, կազմակերպելով   նմանօրինակ  միջոցառումներ,  հնարավոր  կլինի  գտնել     ուղիներ, որ   խնդիրն  արագ և   ճիշտ  լուծում  ստանան:   
 
Գ. Գրիգորյանը  նախարարության  անունից    պատրաստակամություն  է  հայտնել էլեկտրոնային  խաղամոլության դեմ  իրականացվող    ծրագրերի  մասով աջակցել   «Հանուն  ժողովրդի»   ՀԿ-ին:
Իսկ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը  բարձրացված  խնդրի  լուծման   համար   առաջարկել   է  առաջին  հերթին       լուծել  երեխաների  զբաղվածության  հարցը, որով  հնարավորություն   կտրվի  հեռանալ  էլեկտրոնային  խաղերից:
Հայ  առաքելական    Սուրբ  եկեղեցու   քրիստոնեական   դաստիարակության  և  քարոզչության   կենտրոնի  տնօրեն  Տեր  Մեսրոպ  Խունոյանի  խոսքով էլ    առանց  խաղերի   մարդը  չի  կարող   լիարժեք  զարգանալ, սակայն   պետք  է   կարողանալ    տարբերակել   ուսոցանվող  խաղերը վտանգավորներից:
«Մեր  մանկության  խաղերը  զարգացնում  էր  մեր  մտածելակերպը, իսկ  այսօրվա  խաղերն  ավելի  շատ  ագրեսիա  են  պարունակում: Անհրաժեշտ  է  դպրոցներում  իրականացնել  քարոզներ՝  աշակերտների  մոտ  ձևավորել  առողջ  մտածողություն,  փոքրերին  և   մեծերին  էտ  պահելու  համար    էլեկտրոնային  խաղերից»,-ավելացրել  է  Տեր  Մեսրոպ  Խունոյանը:
Միջոցառմանը  կարծիքներով   և   առաջարկներով   կիսվել  են  նաև ԱՀ  առողջապահության, կրթության, գիտության   և  սպորտի նախարարությունների  աշախատակիցներ, հոգևորականներ, ՀԿ  ներկայացուցիչներ: 
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search