Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղում զարգացնում ենք ծխախոտագործությունը, կստեղծվի 1000 և ավելի աշխատատեղ. Արայիկ Հարությունյանը՝ իր ծրագրերի մասին

Ստեփանակերտում Aysor.am-ի թղթակիցը հանդիպել և հարցազրույց է ունեցել Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Քաշաթաղում զարգացնում ենք ծխախոտագործությունը, կստեղծվի 1000 և ավելի աշխատատեղ. Արայիկ Հարությունյանը՝ իր ծրագրերի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

- Պարոն Հարությունյան, վերջերս վարչապետ Փաշինյանին ուղղված մի առաջարկությամբ հանդես եկաք՝ որոշ հարցեր լուծելու համար ներգրավել պետական պարտքեր։ Հասարակակն որոշ շերտերի շրջանում այդ առաջարկը տարօրինակ ընկալվեց։ Կբացատրե՞ք՝ ի՞նչն էր ձեր առաջարկի իմաստը։

- Եթե մենք ուսումնասիրենք աշխարհի տնտեսական զարգացման ընդհանուր պատմությունը, հաջողվել է բարձր աճի տեմպ ապահովել այն երկրներում, որոնք հնարավորություն են ունեցել տնօրինել ու վերահսկել մեծ ֆինանսական ռեսուրսներ, իսկ դա հիմնականում խնայված ռեսուրսներն են։ Քանի որ մենք խնայողությունների առումով այդքան էլ լավ վիճակում չենք, ապա պետք է հույսներս դնենք ներգրավված միջոցների վրա։ Իհարկե, կան երկրներ, ովքեր ունեցել են նավթի շատ հեշտ արդյունահանում, որի համար մեծ ներդրումներ են պահանջում, որոնք ներգրավվել են կամ վարկային ռեսուրսների տեսքով կամ խոշոր ինվեստիցիաներով։ Իսկ որտեղ հեշտ է եղել, շատ հեշտ ստացվել է և կարողացել են մեծ ֆինանսական ռեսուրսների տեր դառնալ։ Ասիական զարգացած երկրները, Հարավային Կորեա, Ճապոնիա, այդ երկրների հիմնական շարժիչ ուժը հանդիսացել է ֆինանսական ներգրավված ռեսուրսները։ Օրինակ՝ Գերմանիան պատերազմից հետո ամերիկյան վարկային ռեսուրսների արդյունքում կարողացավ, օգտագործելով գերմանացիների ինժեներական միտքը, ներգրավել ֆինանսական ռեսուրսներ։ Իսկ քանի որ Հայաստանը չունի ֆինանսական ռեսուրսներ հեշտ ներգրավելու հնարավորություն կամ ներքին խնայողություն, ապա նշանակում է միակ խողովակը մնում է այլ խողովակներով ռեսուրսներ ներգրավելու ճանապարհը։

- Ինչո՞ւ ներգրավել ֆինանսական միջոցներ։

- Բազմաթիվ պրոյեկտներ կարող է իրականացնել՝ ճանապարհների, ընդհանուր ենթակառուցվածքների, ոռոգման համակարգերում, գյուղատնտեսությունում միլիարդավոր ռեսուրսների ներգրավման, տեղաբաշխման անհրաժեշտություն կա։ Վաղուց տեխնոլոգիաները մրցակցային առավելություն են դարձել պարենային արտադրության մեջ։ Մենք այսօր առնվազն մի քանի տասնյակ միլիոնի ռեսուրսների անհրաժեշտություն ունենք և նաև ունենք առաջիկա 10-15 տարիների ոլորտային ուղղություններն էլ ունենք։

- Այդուհանդերձ, պարոն Հարությունյան, Հայաստանում փորձը ցույց է տվել, որ վերցրել են վարկեր բայց ըստ նշանակության չեն ծախսվել։ Համենայնդպես, տեսնում ենք, որ շատ ոլորտներում կան բացթողումներ։

- Գիտեք, եթե որևէ ոլորտում, որևէ ժամանակահատվածում ինչ-որ սխալներ են թույլ տրվել, դեռ չի նշանակում, որ մենք ձախողել ենք երկրի տնտեսական զարգացման հնարավորությունները։ Մենք այլ ելք չունենք։ Իմ հենց այդ առաջարկության հիմնական նպատակը դա է՝ այլ ելք չկա, մենք պետք է ընտրություն կատարենք՝ կամ-կամ. կա՛մ մենք պետք է ներդնենք լուրջ ռեսուրսներ, ուղղենք տնտեսության զարգացմանը, կա՛մ մենք ձախողելու ենք։

- Առաջին տարբերակը չկա՞։

- Չկա, ուրիշ հնարավորություններ չկան, կյանքը դա է ցույց տալիս։


- Ներդրումներ չեն արվո՞ւմ։

- Իհարկե ոչ։ Ակտիվ ներդրումներ չեն արվում։ Այո՛, ներդրումներ լինելու են, բայց շատ սահմանափակ։ Խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին։ Մեր հայության, ներդրողների ռեսուրսները բավարար չեն։ Նորից ասեմ՝ աշխարհը անցել է այդ ուղով, մենք նոր բան չենք հնարում։

- Դուք տեսնո՞ւմ եք Հայաստանի վարչապետի կողմից հայտարարված տնտեսական հեղափոխության նախադրյալներ։

- Իհարկե, տեսնում եմ։ Նաև զգում եմ, որ պատրաստ է համարձակ քայլերի, ընդամենը ժամանակ է պետք և հանրային աջակցություն։ Եթե չլինի հանրային աջակցություն, եթե մենք ամեն առավոտ արթնանալ ու սկսենք քննադատել, իհարկե, դժվար է լինելու առանց այդ հանրային աջակցության, համարձակ քայլերի դիմել։

- Հիմա կա՞ քննադատություն, կարծես, բոլորը սիրում, հարգում են վարչապետին։

- Սերը հարգանքը ես տեսնում եմ, բայց նման համարձակ քայլերի համար չգիտեմ՝ ինչպիսի արձագանք կարող է լինել։ Դրա համար ասում եմ՝ հանրային աջակցություն այդ ուղղությամբ։

- Մինչ հարցազրույցը խոսում էինք, դուք կատակեցիք, թե հիմա շատ բան եք անում։ Կներկայացնեք՝ ի՞նչ եք անում։ Իշխանաձորում ծրագրի մասին ասացին։ Ի՞նչ ծրագիր է դա։

- Շատ բան չեմ անում, այլ շարունակում եմ ակտիվ աշխատանքը տնտեսության զարգացման ուղղությամբ։ Կան ակտիվ ծրագրեր, որոնք շարունակում ենք իրականացնել ներդրողների հետ՝ խոսքը ջրամբարների, էներգետիկայի մասին է։ Իշխանաձորի ծրագիրը ծխախոտագործության մասին է, Քաշաթաղի շրջանի հարավային թևի ակտիվ վերաբնակեցվող շրջանի տնտեսական պոտենցիալի օգտագործման մասին է։ Այնտեղ, այո՛, ստեղծված են բոլոր նախադրյալները՝ ծխախոտագործության զարգացման ուղղությամբ։ Իսկ ծխախոտագործությունը աշխատատար, երկար պրոցես է, դրա համար մենք՝ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից մեկի՝ Միքայել Վարդանյանի հետ պայմանավորվել ենք, և «Մասիս Տոբակո» ընկերությունը սկսել է իր աշխատանքը։

  Ի՞նչ է անում։

- Չորանոցների կառուցում, որպեսզի արդեն գարնանը սկսեն աշխատանքները։

- Ի՞նչ է դա խոստանում Արցախի տնտեսության համար։

- Մի քանի հարյուր աշխատատեղեր, ապագայում՝ 1000 և ավելի։ Իմ պատկերացմամբ, ամբողջությամբ լուծելու է Քաշաթաղի շրջանի հարավային թևի աշխատուժի խնդիրը։

- Տպավորություն է՝ դուք ստվերային կարդինալի դեր եք ստանձնել ...

- Չէ, չէ, չէ ես ոչ մի մասնակցություն չունեմ պետական կառավարման, պետական բյուջեի ծրագրերի իրականացման հարցում։ Ընդհանուր առմամբ, շփումս որպես քաղաքական կուսակցության ղեկավար է։ Տնտեսական պրոյեկտներին մասնակցությունը ավելի շատ իմ կապն է բիզնեսմենների հետ, որոնք ժամանակին ներդրում են կատարել։

- Օգտագործում եք Ձեր կապերը։

Միայն ու միայն։ Կառավարության գործունեությանն ու պետական կառավարմանը այժմ զրո մասնակցություն ունեմ։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search