Artsakhpress

Հասարակական

Արցախի գիտական կենտրոնի ուսումնասիրությունն ընդգրկվել է միջազգային ծրագրում

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո ստեղծված Հայաստանի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) կողմից իրականացվող միջազգային ծրագրերին Արցախի գիտական կենտրոնը 2018 թվականին ներկայացրել է 3 գիտական թեմաներ, որոնցից «Անասնակերերի նոր տեխնոլոգիաների մշակում» թեման հավանության է արժանացել:

Արցախի գիտական կենտրոնի ուսումնասիրությունն ընդգրկվել է միջազգային ծրագրում

Արցախի  գիտական  կենտրոնի  ուսումնասիրությունն  ընդգրկվել  է  միջազգային   ծրագրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Արցախի  գիտական  կենտրոնի  փոխտնօրեն, տեխնիկական  գիտությունների  թեկնածու,    թեմայի ղեկավար  Անյուտա   Սարգսյանը:
 
Նրա  խոսքով՝   Արցախի  գիտական  կենտրոնը   ՀՀ  գիտությունների  պետական  կոմիտեի   հետ  համագործակցության   շրջանակներում  արդեն  6  տարի  է,  ինչ     մի  շարք  ծրագրեր  է  իրականացնում: Այդ  շրջանակներում  մտահղացում  առաջացավ, որպեսզի  կերերի  ուսումնասիրման  և մանրէաբանության լաբորատորիաներում  իրականացվող    ծրագրերը   համատեղվի  և  ներկայացվի մեկ  ընդհանուր  թեմայի  տակ:
Խոսելով  թեմայի  ընտրության  մասին՝  Ա. Սարգսյանն  ասել է. «Անասնակերերի   համար  կիրառվող  ուսումնասիրված  բուսական  կազմին ավելացվել է նաև  ԱՀ  էնդեմիկ  պրոբիոտիկ մանրէները. դրանք օժտված  են  հակամանրէային  և  պրոբիոտիկ հատկություններով: Թեմայի  ուսումնասիրման  նպատակն  անասնակերերը  պրոբիոտիկ  մանրէներով հարստացնելն  է: Կենտրոնի  կողմից  կատարված   որոշ  հետազոտություններ     ցույց  են տվել, որ պրոբիոտիկ  մանէների  ավելացումից  հետո   սիլոսի  մեջ սպիտակուցի   կենսազանգվածը  նույնպես ավելանում է: «Անասնակերերի նոր տեխնոլոգիաների   մշակում» թեմայով  ծրագիրը  պատրաստ լինելու  դեպքում   կառաջարկվի  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարությանը: Ուսումնասիրման  ժամկետը  մեկ տարի  է»:
Մեր  զրուցակիցն  ասել է նաև, որ  սովորական   սիլոսացման   ժամանակ  անասնակերի  սննդանյութերի կորստի տոկոսը  կազմում է մոտ 10-15 %, իսկ   պրոբիոտիկ    մանրէներով  հարստացնելուց  հետո այն նվազում է մինչև 5%-ի  չափով:  Քանի որ    մանէներն օժտված  են    հակամանրէային  հատկությամբ,    նրանք    կարող  են  որոշ  հակաբիոտիկների    փոխարեն   օգտագործվել    հարստացված   անասնակերերի  մեջ. այն օգտակար  է  ինչպես  անասունների, այնպես  էլ վերջիններիս  մսի  օգտագործման  պարագայում:
«Հակաբիոտիկների  օգտագործումը   կենդանիների   օրգանիզմից  դուրս  չի  գալիս, հետագայում    դրանք մուտացիայի  է ենթարկվում  մարդու  օրգանիզմում,  որը  կարող  է  հանդիսանալ  մի  շարք  հիվանդությունների  սկիզբ: Ստացված  սիլոսն   ունի     յուրահատուկ  հոտ  և գույն: Այդ  սիլոսն  օգտագործելուց  հետո   բարձրանում  է  նաև    կենդանու  կաթնատվությունը,   բացի  այդ պրոբիոտիկ  մանրէների  կիրառումն   անասնակերերի  մոտ    հնարավորություն   է  տալիս      բարձրացնել    ցուլիկների  վերարտադրողական  համակարգը»,- նշել  է   ծրագրի  ղեկավարը՝  տեղեկացնելով, որ  2017  թվականին  կենտրոնի  կողմից   ևս  մեկ  թեմա  է  ընդգրկվել   միջազգային   ծրագրին:    

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search