Artsakhpress

Տնտեսական

Հայաստանն առաջարկել է ապրանքների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով հաշվառման կարգը կիրառել ԵԱՏՄ տարածքում

ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային տնտեսական ֆորումը նվիրված է թվայնացման խնդիրներին, ինչը գլոբալ թրենդ է՝ ուղղված կյանքի տարբեր ոլորտների, այդ թվում, տնտեսական հարցերի արդիականացմանը:

Հայաստանն առաջարկել է ապրանքների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով հաշվառման կարգը կիրառել ԵԱՏՄ տարածքում

Հայաստանն առաջարկել է ապրանքների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով հաշվառման կարգը կիրառել ԵԱՏՄ տարածքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին «МИР»  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Այդ թրենդն իր հետ բերում է էլեմենտներ, որոնք էլ իրենց հերթին նպաստում են կյանքի որակի բարձրացմանը: Դա նշանակում է, որ կա ներուժ տնտեսության աճի ապահովման, տարբեր խնդիրների հետ կապված համատեղ որոշումներ փնտրելու համար և այլն: Մեր համաժողովը նվիրված է հենց արդիական հարցերի քննարկմանը, որոնք կարող ենք ԱՊՀ երկրների տարածքում համատեղ իրացնել»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Հանրության տարբեր շերտերի կյանքում ի՞նչ կփոխվի թվային տնտեսության զարգացմամբ: Հարցին ի պատասխան, Տիգրան Սարգսյանը նշել է, որ դա առաջին հերթին նպաստում է կոնկրետ ուղղություններով աշխատանքի, գործողությունների արդյունավետության բարձրացմանը: Օրինակ, ձևավորվում են էլեկտրոնային առևտրային հարթակներ, որի միջոցով սպառողը կարող է ապրանք ընտրել առանց միջնորդի: Դրանից բացի, սպառողն ապրանքի ընտրության լայն հնարավորություն է ունենում, ինչպես նաև, կարող է այն պատվիրել՝ տանից դուրս չգալով: Այդ ամենը տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ:
«Այսօր տնտեսական մի շարք ուղղություններով աշխատում ենք, որ կիրառվեն թվային լուծումներ: Օրինակ, ապրանքների շրջանառության հսկողության նպատակով հետագծելիությունը:  Այս գործիքը հնարավորություն է տալիս տեսնել այն ապրանքների շարժը, որոնք մտնում են ԵԱՏՄ տարածք, հատում են անդամ երկրների սահմանները: Դա շատ կարևոր տեխնոլոգիական խնդիր է: Գնորդը, ապրանք ձեռքբերելիս, կարող է ծանոթանալ այդ ապրանքի պատմությանը»,-ասել է Տիգրան Սարգսյանը:  
Որքանո՞վ են մասնագետները պատրաստ այդ թվայնացման գործիքակազմն իրականացնելու համար: Պատասխանելով հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս կա թվայնացման ոլորտում:
«Այդ ուղղությամբ լուծումներ են առաջ քաշվում, օրինակ` ղազախ մեր գործընկերները առաջարկել են ձևավորել  աշխատաշուկայի էլեկտրոնային հարթակ:  Դա կարևոր է, որովհետև այդտեղ գործատուները և աշխատանք փնտրողները կարող են տեսնել ԵԱՏՄ տարածքում աշխատաշուկայի շարժը, գտնել աշխատանք, և փնտրել մասնագետներ»,-ավելացրել է նա:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն էլ առաջարկել է իր մոտ արդեն կիրառվող  ապրանքների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով հաշվառման կարգը կիրառել ԵԱՏՄ տարածքում: Եվրասիական տնտեսական խորհուրդը հավանության է արժանացրել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Ստեփանակերտում մեկնարկել է «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը (լուսանկարներ)

Search