Artsakhpress

Մշակույթ

Հայ գիտության պատասխանը թուրքական քարոզչությանը. ԵՊՀ-ում կայացել է «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը

ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում մարտի 18-ին կայացել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը:

Հայ գիտության պատասխանը թուրքական քարոզչությանը. ԵՊՀ-ում կայացել է «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը

Հայ գիտության պատասխանը թուրքական քարոզչությանը. ԵՊՀ-ում կայացել է «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ մամուլի ծառայությունից։
 
Հաղորդագրության մեջ նշված է. «Մենագրության շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը, գիտնականներ, համշենցիներ, հյուրեր արտրերկրից, ուսանողներ:
 
Միջոցառումը մեկնարկեց Համշենի բնաշխարհի վերաբերյալ տեսանյութով, որը պատմում էր նաև Համշենի պատմամշակութային վայրերի մասին:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, որը ներկայացրեց միջոցառման օրակարգը և շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին աջակցության համար:
 
«Հնչող քննադատությունների ծիրում, հաճախ ոչ հիմնավոր, պետք է տեսնել այն դրականը, որ կա Մայր բուհում»,- ասաց պրոֆեսոր Մելքոնյանը:
 
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, պատմեց համշենցիների հետ իր ծանոթության մասին:
 
«Համալսարանում մենք կարևորում ենք համշենահայության մասին գիտական ուսումնասիրությունները: Վերջին տարիներին մեր գիտնականների, գիտաշխատողների և հայրենակիցների շնորհիվ մեր աչքերը բացվում են դեպի Համշեն, համշենահայություն: Երևանի պետական համալսարանն անմասն չմնաց այս ընթացքից և իր ուժերի ներածին չափով, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի աջակցությամբ, կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի սրտացավ վերաբերմունքի շնորհիվ կարողացավ առանձնահատուկ նշանակություն ունեցող մի շարք հոդվածներ, աշխատություններ ու կինոֆիլմեր ստեղծել Հայագիտության հետազոտությունների ինստիտուտում, դրանց թվում՝ այս նոր աշխատությունը:
 
Ես ծանոթացել եմ այս աշխատությանը և, որպես պատմաբան, շատ բարձր եմ գնահատում այն: Ես համշենագետ չեմ և այս գրքի հրատարակության փաստին եմ մոտենում որպես հայ մարդ, որի համար Համշենն ու համշենահայությունը մնալու են թանկ մարգարիտներ»,- ասաց ռեկտորը:
 
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, խոսելով հասարակագիտական ոլորտի ֆինանսավորման մասին, նշեց, որ բյուջեն աճել է, ինչը վկայում է գիտնականների հրաշալի աշխատանքի մասին:
 
Ընթերցելով գիտության կոմիտեի ուղերձը՝ նա ասաց, որ այսուհետ ևս կենտրոնում է պահվելու հայագիտության ոլորտը:
 
«Ձեռագրերն անգնահատելի գիտական և պատմամշակութային արժեք են իրենցից ներկայացնում, և դրանց ուսումնասիրությանը նվիրված աշխատությունը ոչ միայն զուտ գիտական, այլև խիստ ազգանվեր գործ պետք է համարենք»,- ասաց Սամվել Հարությունյանը:
 
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատմեց Համշեն իր այցի մասին:
 
«Անհնարին է Համշենին չսիրահարվել: Չնաշխարհիկ բնություն է: Երբ Համշենում իմ կոտրված թուրքերենով մի երիտասարդի հարցրի՝ այստեղ հայ կա՞, նա քմծիծաղ տվեց՝ ասելով, որ այստեղ բոլորը հայ են: Երբ մեր ընկերներից մեկը հարցրեց՝ եղե՞լ են Հայաստանում, նրան պատասխանեցին՝ մենք Հայաստանում ենք ապրում»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:
 
Նա նշեց նաև, որ բանասերի, թուրքագետի և պատմաբանի որակները գումարվել են իրար՝ թույլ տալով Լուսինե Սահակյանին ստեղծել հայագիտական արժեքավոր աշխատություն:
 
Ռուբեն Մելքոնյանը, ուշադրություն հրավիրելով դահլիճում ներկայացվածության վրա, նշեց, որ դա փաստում է Համշենի հանդեպ մեծ հետաքրքրությունը:
 
«Երկար տասնամյակներ թուրքական քարոզչամեքենան փորձել է հերքել Համշենի յուրահատուկ ինքնությունը: Նրանց է միացել նաև ադրբեջանական պրոպագանդան, որը քարոզում է, թե Համշենում որևէ հայկական հետք չկա և չի եղել: Այս գիրքը մեր գիտության պատասխանն է: Համշենը եղել է քրիստոնեական կարևոր օջախ, Հայ առաքելական եկեղեցու կարևոր թեմերից մեկը՝ քրիստոնյա բնակչությամբ»,- ներկայացրեց Ռուբեն Մելքոնյանը:
 
Այնուհետև ելույթ ունեցավ ազգագրագետ, բանահավաք Սերգեյ Վարդանյանը՝ շեշտելով, որ գրքի շնորհանդեսը տոնի է վերածվել: Նա պատմեց ուսումնասիրությունների ընթացքի ու առաջացող բարդությունների մասին:
 
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը նշեց, որ մենագրության հեղինակը մեծ ջանքեր է գործադրել և անդրադարձել է նրբին դիտանկյունների: Նա կարևորեց նաև գրաբարյան հատվածներն արևելահայերենի փոխադրելու փաստը:
 
Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն արժեքավորեց Լուսինե Սահակյանի աշխատանքը ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնում: Նա խոսեց նաև մենագրության առանձնահատկությունների և շարադրանքի լեզվական բարձր որակի մասին:
 
Մենագրության հեղինակ Լուսինե Սահակյանը պատմեց դաշտային աշխատանքների, պատմական աղբյուրների սակավության մասին, ներկայացրեց նաև գրքի հիմնական էությունը: «Շարժառիթներից մեկը հնարավորինս ի մի բերելն էր Համշենում եղած փաստերը: Ուսումնասիրելով նախորդ հեղինակներին՝ ես հասկացա, որ մեզ դա կարող են հուշել ձեռագիր մատյանները»,- ասաց Լուսինե Սահակյանը:
 
Նա նշեց նաև, որ շատ են եղել հարձակումներ թուրքական գիտական շրջանակների կողմից, որոնք միտված էին ապացուցելու, թե Համշենը հայկական ոչինչ չունի:
 
Մանրամասն ներկայացնելով ձեռագրերը՝ Լուսինե Սահակյանը նշեց, որ հիշատակարանների փաստական նյութը փորձել է համադրել և համեմատել այդ նույն ժամանակաշրջանում Ստամբուլի վարչապետական արխիվում պահվող օսմանյան աշխարհագիր մատյանների փաստական նյութի հետ:
 
Լուսինե Սահակյանն իր ելույթն ամփոփեց՝ շնորհակալություն հայտնելով ուսումնասիրության ժամանակ իրեն աջակցած մարդկանց:
 
Միջոցառումն ավարտվեց համշենցի երաժիշտների համերգային ծրագրով»:
 
Մենագրության մեջ (363 էջ, 120 էջ գունավոր ներդիր, Համշենի գավառի 15-17-դր դարերի քարտեզ) առաջին անգամ ի մի են բերվել XV-XVII դդ. Համշենում ընդօրինակված քսան ձեռագիր մատյան, որոնք պահվում են Մաշտոցի անվան մատենադարանում, Վենետիկ և Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի հայոց պատրարքարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտականական թանգարանի և Ֆիլադելֆիայի «Ազատ» գրադարաններում։ Հեղինակը պատմաբանասիրական քննության է ենթարկել ձեռագրերում համշենցի գրիչների թողած հիշատակարանները, որոնք բացառիկ և արժեքավոր տեղեկություններ են հայտնում հայոց Համշեն գավառի պատմության, իշխանության, ժողովրդագրության, տեղանունների և անձնանունների, ժողովրդական հավատալիքների, լեզվավիճակի, բնակչության զբաղմունքի վերաբերյալ։ Այս մատյաններն աներկբա հաստատում են, որ Համշենը եղել հայոց հոգևոր թեմերից մեկը և կարևոր սրբատեղի, որտեղ ամփոփվել են Սուրբ Վարդանանց աճյունները, պահվել Քրիստոսի վարշամակը և Սուրբ Նշանները։ Մենագրությունը ցույց է տալիս, որ Համշենը եղել է հայ գրչության ուրույն կենտրոն, որտեղ ստեղծված մանրանկարներով և զարդանախշերով ծաղկած այս բարձրարժեք ձեռագրերը հայոց մշակութային գանձարանի անգնահատելի գոհարներից են։ Ուսումնասիրության մեջ առաջին անգամ համեմատական քննության են ենթարկվել նաև Ստամբուլի Վարչապետական Գլխավոր արխիվում պահվող Համշենի՝ XVI-XVII դարերի օսմանյան աշխարհագիր մատյանները։
 
Գրքում տեղ են գտել գունավոր լուսապատճեններ՝ ձեռագերի համապատասխան էջերից և նկարներ՝ Համշենի բնաշխարհից։ Առաջին անգամ ներկայացվում է նաև Համշենի գավառի՝ XV-XVII դարերի մանրամասն քարտեզ, որը կազմվել է Լ. Սահակյանի տեղագրական ճշտումների հիման վրա։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search