Artsakhpress

Հասարակական

Սուրճի մեջ պարունակվող նյութերը կարող են ոչնչացնել քաղցկեղի բջիջները

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ սուրճի հատիկներում կան նյութեր, որոնք կարող են ոչ միայն դանդաղեցնել, այլեւ կասեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը։

Սուրճի մեջ պարունակվող նյութերը կարող են ոչնչացնել քաղցկեղի բջիջները

Սուրճի մեջ պարունակվող նյութերը կարող են ոչնչացնել քաղցկեղի բջիջները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Բարսելոնայում, Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ամենամյա կոնգրեսում, հայտնում է News.am-ը։
Գիտնականները հետազոտությունն անցկացրին՝ ելնելով վիճակագրական տվյալներից, որոնց համաձայն՝ սուրճի սիրահարները 11 տոկոսով ավելի քիչ են տառապում շագանակագեղձի քաղցկեղից։ Մոլեկուլյար կենսաբանները ընտրեցին սուրճի էքստրակտի վեց ամենաակտիվ նյութերը եւ փորձեր կատարեցին քաղցկեղային ուռուցքներ ունեցող մկների վրա։
Պարզվեց, որ հզոր հակաքաղցկեղային հատկություններ ունեն կաֆեստոլը եւ կավեոլը, ընդ որում՝ դրանց համադրումը կարող էր երկու անգամ դանդաղեցնել շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի աճը։ Ընդամենը մեկ օրում այս նյութերի բարձր խտությունը կարողացել էր լրիվ վերացնել սրվակում մշակված քաղցկեղի պակաս կայուն տեսակների բջիջները։
Կաֆեստոլի եւ կավեոլի՝ քաղցկեղի դիմակայության մեխանիզմները դեռեւս ճշտված չեն, ուստի գիտնականները նախատեսում են շարունակել իրենց հետազոտությունները։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search