Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը կհյուրընկալի Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառում. Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լոուրենս Մերեդիթին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 19-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին:

Հայաստանը կհյուրընկալի Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառում. Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լոուրենս Մերեդիթին

Հայաստանը կհյուրընկալի Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառում. Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լոուրենս Մերեդիթին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ վարչապետի՝ վերջերս ԵՄ կառույցներ կատարած այցի արդյունքներին և գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած փոխայցելությունները վկայում են ՀՀ-ԵՄ գործընկերության բարձր մակարդակի մասին:
ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների և զարգացման օրակարգի կյանքի կոչման գործընթացի շրջանակներում ԵՄ հետ հետևողականորեն զարգացող փոխգործակցությունն ու աջակցությունը, իսկ ԵՄ պաշտոնյան իր հերթին վերահաստատեց դրանց շարունակականության ապահովման պատրաստակամությունը։
Քննարկեցին նաև ՀՀ-ԵՄ միջև ոլորտային համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի թվային օրակարգի զարգացման հեռանկարները և այդ համատեքստում այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծին և դրա շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցությունների անցկացմանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և  ԵՄ պաշտոյան նաև մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության 10-ամյակի տոնակատարման ծրագրերի և այս հոբելյանի նշանավորման նպատակով Հայաստանի կողմից հյուրընկալվելիք միջոցառմանն առնչվող հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտում մեկնարկել է «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը (լուսանկարներ)

Search