Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և դրա ճանաչումն ու դատապարտումը նախ և առաջ բարոյական պատասխանատվություն է, հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին:

Հայաստանի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին.  ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով թուրք-իսրայելական լարված հարաբերությունների ֆոնին ցեղասպանության հարցի շահարկման վերաբերյալ հարցին:
«Ցեղասպանությունների կանխարգելման գործընթացը համամարդկային արժեքների գերակայություն է, մարդու իրավունքների վերահաստատումն է ուղղված նման հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև կրկնության բացառմանը և դրանք պետք է զերծ լինեն որևէ ներքաղաքական համատեքստից կամ աշխարհաքաղաքական զարգացումներից»,-ասաց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին:
«Մենք մշտապես աշխատելու ենք, մեր ջանքերն ենք ներդնելու միջազգային հանրության պայքարին՝ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ: Սա Հայաստանի ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում այն տեսլականով, որ որևէ ժողովուրդ այլևս չվերապրի այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ»,-հավելեց ԱԳՆ խոսնակը:
Մեկնաբանելով Իսրայելում Հայաստանի դեսպանություն ունենալու հեռանկարի մասին տեղեկատվությունը՝ նա  ասաց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցի ընդլայնման հնարավորությունը մշտապես եղել է Հայաստանի քաղաքական օրակարգում և դա պայմանավորված է դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող շարունակական բարեփոխումներով: Այդ հարցին դեռևս  հոկտեմբերին անդրադարձել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` իսրայելական թերթերից մեկին տված հարցազրույցում: «Սա շարունակական գործընթաց է և դրա զարգացումների վերաբերյալ բնականաբար հանրությունը պատշաճ կերպով տեղյակ կպահվի: Մենք Իսրայելի հետ ունենք ձևավորված օրակարգ և դրա բաղկացուցիչ մասն են կազմում նաև փոխադարձ այցելությունները: Երբ հստակություն լինի այցելությունների օրակարգի շուրջ, տեղյակ կպահենք»,-հավելեց Նաղդալյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտում մեկնարկել է «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը (լուսանկարներ)

Search