Artsakhpress

Միջազգային

Պերճանքի առարկաների վրա համաշխարհային ծախսերի մեկ երրորդը բաժին Է ընկնում Չինաստանի բնակիչներին

Չինաստանի բնակիչները, 2018 թվականի արդյունքներով, շուրջ 295 մլրդ դոլար են ծախսել պերճանքի առարկաներ գնելու վրա, ինչը 20 տոկոսով ավելի Է 2017 թվականի համեմատությամբ:

Պերճանքի առարկաների վրա համաշխարհային ծախսերի մեկ երրորդը բաժին Է ընկնում Չինաստանի բնակիչներին

Պերճանքի առարկաների վրա համաշխարհային ծախսերի մեկ երրորդը բաժին Է ընկնում Չինաստանի բնակիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bain & Co միջազգային կոնսալտիգային ընկերության հետազոտության համաձայն, չինացիների ծախսերը կազմել են համաշխարհային ցուցանիշի մեկ երրորդը:
Զեկույցում նշվում Է, որ լյուքս դասի ապրանքների սպառման աշխարհագրությունն աստիճանաբար տեղաշարժվում Է դեպի ՉԺՀ: Կանխատեսման համաձայն, մինչեւ 2025 թվականը Չինաստանի ներքին շուկային բաժին կընկնի աշխարհում պերճանքի առարկաների համար ծախսերի ընդհանուր ծավալի մոտավորապես 50 տոկոսը: Փորձագետներն այդ միտումը կապում են այն բանի հետ, որ ՉԺՀ-ի երիտասարդ սերունդը պատրաստ Է փող ծախսել թանկարժեք իրեր ձեռք բերելու համար: Ուսումնասիրությունը ցույց Է տվել, որ լյուքսային բրենդների հիմնական գնորդները 23-ից մինչեւ 38 տարեկան քաղաքացիներն են, ընդ որում՝ նրանց 70 տոկոսը սեփական տներ ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search