Artsakhpress

Վերլուծական

Էրդողանը փորձում է գլխավորել հակաիսլամաֆոբ պատերազմը. Շահան Գանտահարյանը

Թուրքիայի նախագահ Էրդողանի արձագանքը Նոր Զելանդիայի ահաբեկչությանը առաջացրել է Նոր Զելանդիայի վարչապետի եւ մի շարք պետական գործիչների վրդովմունքը։

Էրդողանը փորձում է գլխավորել հակաիսլամաֆոբ պատերազմը. Շահան Գանտահարյանը

Էրդողանը փորձում է գլխավորել հակաիսլամաֆոբ պատերազմը. Շահան Գանտահարյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Արդյո՞ք սա կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամի: 
«Անկախ տարբեր վարկածների շրջանառությունից, թե դրա հետևում ով կարող է կանգնած լինել, պետք է նկատել, որ Անկարան Նոր Զելանդիայի սպանդը լիարժեք օգտագործում է, իհարկե` առաջին հերթին ներքին սպառման համար. առջեւում Թուրքիայի ՏԻՄ ընտրություններ են, եւ նման հարձակողապաշտ ոճը կազդի զանգվածների վրա, որոնք իրենց երկրի պաշտպանությունը վերագրում են բացառապես Էրդողանին»,- Yerkir.am-ին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Նրա կարծիքով` Էրդողանի ճիգերը, սակայն, միայն ներթուրքական խնդիրներ լուծելուն չեն ուղղված։ «Արտաքին տարբեր քաղաքական միջավայրերի ուղերձներ կան այդտեղ,  հատկապես` դեպի Արեւմուտք, ԱՄՆ, Եվրոպա։ Իսկ տարածաշրջանային առումով Էրդողանը փորձում է գլխավորել հակաիսլամաֆոբ պատերազմը` իսլամ եւ հատկապես սուննի զանգվածների վրա ազդեցության, վերահսկողության ծավալման նպատակով գերմրցունակություն դրսեւորելով տարածաշրջանային այլ իսլամական երկրների նկատմամբ: Այս ուղղություններով եւ այս նպատակներով Էրդողանի հռետորաբանությունը մագլցողական նշաձողեր է նվաճել` անտեղի վիրավորանքներ հնչեցնելով Նոր Զելանդիայի հասցեին։ Բայց դա հետևանք է եւ ոչ առաջնային թիրախ։ Թիրախը ներքին սպառումն է, Արեւմուտքն ու տարածաշրջանը»,- նշեց Շահան Գանտահարյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Էդմոնդ Նազարյանը ոսկու արժանացավ` հաղթելով թուրք և ադրբեջանցի ըմբիշներին. տեսանյութ

Search