2019 թ. մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում բացվեց Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորում ը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնելու են Մատենադարան ի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը:
Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում բացվեց Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ՝ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գործունեության պատասխանատու Արամ Թորոսյանըը ֆեյսբուքյան իր էջում։
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 թ. Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, հանդիսանում է մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ, որը նպատակ ունի նպաստելու մշակութային արժեքների պաշտպանությանը և ահպանմանն ուղղված համագործակցությանը: Ֆորումի հիմնադիր անդամներն են նաև Բոլիվիան, Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, Իտալիան և Պերուն, ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան՝ դիտորդի կարգավիճակով: 2018 թ. հուլիսի 13-ից Հայաստանը հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամ:
Այս ֆորումին Հայաստանը ներկայացնող պատվիրակները՝ Վահան Տեր-Ղևոնդյանը և Արսեն Բոբոխյանը, զեկուցելու են հետևյալ թեմաներով՝
- Վահան Տեր-Ղևոնդյան՝ Հին հայերենը՝ որպես մշակույթի փոխանցման հզոր միջոց,
- Արսեն Բոբոխյան՝ Անդերից մինչև Հիմալայներ՝ հայկական լեռների վրայով. բարձր լեռնային մշակութային ժառանգության առաջընթացները և մարտահրավերները: