Մարտի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջայցով եղել է 1-ին զորամիավորման մի շարք զորամասերում։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հրամանատարները զեկուցել են զորամասերի մարտունակության, ինչպես նաեւ զորամասերում զինվորական կարգապահության վերաբերյալ։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծանոթացել է սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակին, տվել ցուցումներ հրամանատարական կազմին, մի շարք խնդիրների շուրջ հայտնել իր դիրքորոշումն ու առաջարկել լուծման տարբերակներ։