Artsakhpress

Քաղաքական

Ողջունում ենք Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը. ԱԳՆ

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ:

Ողջունում ենք Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը. ԱԳՆ

Ողջունում ենք Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը. ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ22 մարտիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն ներկայացնում ենք ստորև՝

«Ողջունում ենք ս. թ. մարտի 19-ին Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը։ Խորհրդարանական դիվանագիտությունը Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման կարևոր ձևաչափերից մեկն է։

Կանադացի խորհրդարանականների այս քայլը ևս մեկ անգամ վկայում է Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ մեկուսացման քաղաքականության անթույլատրելիության ու անընդունելիության մասին։ Համոզված ենք, որ Բարեկամության խմբի ձևավորումը կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի համընդհանուր արժեքների խթանման միջոցով։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՅԴ Հայ Դատի Կանադայի  hանձնախմբին` բարեկամության խմբի ձևավորման գործում աջակցություն ցուցաբերելու համար»։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search