Սիրիայի հյուսիսում գործող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքը հայտարարել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետի՝ Բաղուզ բնակավայրի ազատագրման մասին:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հայտնել են Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետի ազատագրման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Twitter-ի իր պաշտոնական էջումհայտնել էդաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Մուստաֆա Բալին, հայտնում է Tert.am-ը:
«SDF-ն հայտարարում է, այսպես կոչված, «խալիֆայության» ամբողջական ոչնչացման և ԻՊ-ի 100 տոկոսանոց տարածքային պարտության մասին», - գրել է Բալին:
Օրեր առաջ նատեղեկացրել էր, որ խմբավորումն իր ենթակայության տակ է առել Եփրատի արևելյան ափին գտնվող ԻՊ զինյալների ճամբարներից մեկը և պայքարում է ԻՊ-ի վերջին դիրքերի գրավման համար:
«Դրանք վարձկաններ են, որոնք հրաժարվում են վայր դնել զենքն ու նախընտրում են մահանալ կռվի դաշտում», - ասել էր Բալին։
SDF-ն ձևավորվել է 2015 թվականին, խմբավորումը միավորում է Սիրիայի հյուսիսում կռվող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին, ինչպես նաև տեղի ընդդիմադիր արաբներից, եզդիներից, ասորիներից, թուրքմեններից բաղկացած ջոկատներին: Ըստ որոշ աղբյուրների՝ SDF կազմում կռվում են նաև մի շարք հայեր: