Artsakhpress

Հասարակական

Արցախ գալու իմ նպատակն է բացահայտել այս հրաշալի երկիրը. Միշել Բուիսու

Ֆրանսախոսության միջազգային տոնի ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N1 հոսքային դպրոցում «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Արցախ գալու իմ նպատակն է բացահայտել այս հրաշալի երկիրը. Միշել Բուիսու

Արցախ  գալու  իմ  նպատակն  է  բացահայտել  այս  հրաշալի   երկիրը. Միշել  Բուիսու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Դասընթացները    վարում  է   Ֆրանսիայի   Տուր  քաղաքից   հրավիրված   ֆրանսերենի  մասնագետ    Միշել  Բուիսուն. նա   Արցախում  է մինչև    մայիսի  8-ը:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Միշել  Բուիսուն  ասել է, որ  ինքն  առաջին  անգամ  է  Արցախում:
«Արցախ  գալու  իմ  նպատակն  է  բացահայտել  այս  հրաշալի   երկիրը, շփվել  արցախցիների հետ, քանի  որ   շատ  ֆրանսիացիների  նման   ես  էլ լսել  էի   Արցախի   ու  նրա  ժողովրդի մասին, բայց  չէի  տեսել: Շատ   տպավորված  եմ արցախցիների խանդավառությամբ: Նրանք մեծ ցանկություն ունեն  ֆրանսերեն սովորելու:  Ես   նույնիսկ  Արցախի   մասին    հոդված եմ  գրել  և  խմբագրություններին  առաջարկել, որ այն  անպայման   հրապարակեն»,-մասնավորապես  ասել  է Միշել  Բուիսուն  և  հավելել, որ    ինքն  արդեն   հասցրել  է  լինել    Շուշիում, այցելել  տեսարժան  վայրեր,   ինչպես  նաև  համտեսել    արցախյան  ուտեստներ:
Մեզ  հետ   զրույցում   «Պոլ  Էլյուարի  տուն  ֆրանկոֆոնիայի  կենտրոն»    հիմնադրամի    տնօրեն  Նելլի  Ավանեսյանն  ասել  է, որ  ֆրանկաֆոնիայի տոնի   կապացությամբ  իրենք  նախաձեռնել  են  մի  շարք   միջոցառումներ, որոնք  մեկնարկել  են   Արցախի  պետական  համալսարանից՝ երկու շաբաթ ուսանողների հետ անցկացնելով  ֆրանսերենի  դասընթացներ. այդ  աշխատանքները  շարունակական  են  լինելու: 
Ն. Ավանեսյանի խոսքով, վաղը՝  մարտի  30-ին,  դպրոցականների  միջև  կազմակերպվելու  է   նաև ինտելեկտուալ  խաղ, որտեղ  ժյուրիի  կողմից  գնահատվելու  է  աշակերտների  ֆրանսերեն   լեզվի    և  ֆրանսիական  քաղաքակրթության  իմացությունը:
«Միշել  Բուիսուն  և   կամավոր  հիմունքներով  Արցախ   ժամանած   ուսանող   Ժոզեֆին   Դրիան    մասնակցում  են  նաև   «Պոլ  Էլյուարի  տուն  ֆրանկոֆոնիայի  կենտրոն»-ի կողմից կազմակերպվող     դասընթացներին: Նման    դասընթացները   մեզ  համար  հնարավորություն  է  ընձեռում, որպեսզի  մենք  կարողանանք ուսանողների   և  ուսուցիչների  մոտ էլ ավելի  զարգացնել  ֆրանսերենի    բանավոր    խոսքը»,-ավելացրել  է  Ն. Ավանեսյանը  և  նշել, որ  ֆրանկոֆոնիայի  կենտրոնի  հիմնական   նպատակներից  մեկն  Արցախում ֆրանսերեն   լեզվի  տարածումն  ու հաստատումն  է:
Խոսելով  «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»  հիմնադրամի   կողմից  իրականացվող   ծրագրերի   մասին,  մեր  զրուցակիցն  ասել է, որ  այդ  շրջանակներում  ներկայումս   բժիշկների    2    խմբի  համար  անց  են կացվում   վերապատրաստման  դասընթացներ:  Ծրագրի   շրջանակներում արցախցի 2 բժիշկ    վերապատրաստում  է  անցել  Ֆրանսիայում,  ձեռք  բերելով  փորձ, որը կկիրառեն  իրենց   աշխատանքում  և   ունեցած  գիտելիքներով   կկիսվեն գործընկերների  հետ:  Ներկայումս   2   բժիշկ  էլ  գտնվում են  ֆրանսիայում, իսկ   4-ն   էլ   նախատեսվում  է ընթացիկ  տարում:
«Մենք  անում  ենք ամեն  ինչ, որ  Ֆրանսիայի  հետ   բոլոր  այն     կապերը,  որոնք ստեղծվել են Արցախի  հետ,  ավելի  ընդլայնվեն և այդ  շրջանակներում  կազմակերպվեն ավելի   շատ   միջոցառումներ»,-նշել  է   տնօրենը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search