Artsakhpress

Մշակույթ

ԱՀ և ՀՀ նախագահները ներկա են գտնվել Արցախի պետական կամերային նվագախմբի ստեղծման 15-ամյակին նվիրված համերգին

ԱՀ մշակույթի, երիտասրդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի պետական կամերային նվագախմբի ստեղծման 15-ամյակին նվիրված համերգ:

ԱՀ և ՀՀ նախագահները ներկա են գտնվել Արցախի պետական կամերային նվագախմբի ստեղծման 15-ամյակին նվիրված համերգին

ԱՀ և  ՀՀ  նախագահները   ներկա  են   գտնվել  Արցախի   պետական    կամերային  նվագախմբի  ստեղծման  15-ամյակին  նվիրված  համերգին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Համերգին  հնչել  են  հայ, համաշխարհային դասական  և  ժամանակակից  կոմպոզիտորների  ստեղծագործություններ:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   ողջունելով     ներկաներին՝  ԱՀ մշակույթի, երիտասարդության  հարցերի   և  զբոսաշրջության   նախարար    Լեռնիկ  Հովհաննիսյանը միջոցառմանը    շնորհավորել  է    Արցախի   պետական  կամերային  նվագախմբի   ստեղծման  15-ամյակի  առթիվ  և  մաղթել  ստեղծագործական   նորանոր  վերելքներ  ու    հաջողություններ:
Նախարարն  իր   խոսքում   մասնավորապես  ասել   է.« Արցախի   պետական  կամերային  նվագախումբը   նախ  նոր  նրբերանգ,  ապա  նոր  որակ  հաղորդեց   արցախյան, մասնավորապես՝  մայրաքաղաքային  մշակութային  կյանքին: Անցնելով   կայացման  բավական  բարդ  ու   դժվարին ճանապարհ՝  կարճ   ժամանակամիջոցում  այն  այսօր  հասցրել  է  հանդես    գալ հրաշալի  երաժիշտների    կազմով,  որի հիմնական  մասն  արդեն արցախցի  երիտասարդ  երաժիշտներ են: Կամերային  նվագախումբը  տարիների  ընթացքում  կրթել   ու  ձևավորել   է  իր հանդիսատեսի  ճաշակը  և այսօր՝  կազմավորումից  15  տարի  անց, վայելում  է  նրա  անմնացորդ  սերը: Նվագախմբի   կայացման  գործում  անգնահատելի  է  գլխավոր  դիրիժոր Գևորգ  Մուրադյանի  դերը,   ով  ժամանակին  մեծ   խանդավառությամբ  ընդունեց  Արցախ   գալու  գաղափարը  ու նույն  ոգևորությամբ  էլ  աշխատում  է   մինչ  այսօր»:
Մեզ  հետ     զրույցում  Արցախի   պետական    կամերային  նվագախմբի  գեղարվեստական   ղեկավար  և   գլխավոր  դիրիժոր, ԱՀ   ժողովրդական  արտիստ  Գևորգ  Մուրադյանն  ասել է, որ  նվագախումբն  ստեղծվել  է  2004  թվականի   մարտի  16-ին:  Նույն  թվականի   մարտի  17-ին   նվագախմբի  տնօրեն  է  նշանակվել      արցախցի  երիտասարդ  կոմպոզիտոր, դաշնակահար, ԱՀ  արվեստի վաստակավոր  գործիչ  Սիմոն  Սարգսյանը:
«Սեպտեմբերին Արցախից  հրավեր   ստացա  և  որպես   նվագախմբի  դիրիժոր   եկա  Արցախ: Այդ  ժամանակ    ես   արտասահմանից  ևս  հրավեր  էի   ստացել, բայց  ես      նախընտրեցի գալ  Արցախ,   ու   մինչ  այսօր  էլ   չեմ  զղջում  իմ  կատարած  որոշման  համար: Ճիշտ  է,  եղել  են  դժվարություններ, խոչընդոտներ, սակայն   պետության   իրավասու  մարմինները  միշտ  էլ  մեզ  օգնել  ու  աջակցել  են, որ  մենք   կայանանք: Սկզբնական   շրջանում  նվագախմբում  ունեինք   3-4  անդամ, իսկ  այժմ՝  13:  Ժամանակի  ընթացքում   մենք  կատարելագործվեցինք,  կայացանք որպես   կոլեկտիվ   ու  դարձանք  հանդիսատեսի  կողմից  սիրելի  ու  սպասված:  Անցած  15  տարիների  ընթացքում    մենք  ունեցանք ձեռքբերումներ: Նվագախումբը   համերգներ է  կազմակերպել  ոչ  միայն  Ստեփանակերտում, ԱՀ  բոլոր   շրջաններում,   պաշտպանության  բանակի  զորամասերում, Հայաստանում, այլև,     սկսած  2012  թվականից՝  Նորվեգիայի Բերգեն  քաղաքում, Մոսկվայում, ԱՄՆ-ում՝  Լոս- Անջելեսում  և  Բոստոնում: Մենք   արտերկրում   կարողացանք   հանդես  գալ  որպես  Արցախի  պետական  կամերային  նվագախումբ  և   բեմում   բարձրացնել  Արցախի  դրոշը»,-մասնավորապես  ասել է  Գ.  Մուրադյանը:
Նա    հատուկ   շնորհակալություն  է  հայտնել   նվագախմբի  հովանավոր   «Հայ  բարեգործական  ընդհանուր  միության»     բոլոր  անդամներին,  ի  դեմս  նախագահ  Պերճ  Սեդրակյանի:
Խոսելով  առաջիկա  ծրագրերի  մասին, Գ.  Մուրադյանն  ասել  է, որ  իրենք   պատրաստվում են   մեծն   երգահան   Կոմիտասի   ծննդյան  150-ամյակին  նվիրված  համերգին:
Միջոցառմանը  նախարար   Լեռնիկ  Հովհաննիսյանն    ԱՀ  մշակույթի   բնագավառում ունեցած    արդյունավետտ   աշխատանքային  գործունեության  համար  և     Արցախի  պետական   կամերային նվագախմբի   ստեղծման  15-ամյակի  կապակցությամբ  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի   և  զբոսաշրջության  նախարարության     պատվոգրերով   պարգևատրել  է    նվագախմբի   մի   շարք  երաժիշտների:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ   նախագահ  Բակո  Սահակյանը,  ՀՀ  նախագահ  Արմեն  Սարգսյանը, Արցախի   թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, պետական   այլ այրեր,  հյուրեր  և  այլք: 
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search